Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում. Գրիգոր Գրիգորյանը՝ Իշխան Սաղաթելյանին
Թեմա«Իշխան Սաղաթելյանը հրապարակավ հայտարարեց «ով էս պայքարի հետ չի, նա Նիկոլ ա»: Սրանք, կարծես թե, հատուկ սադրում են իրենց անպատասխանատու գրառումներով ու հայտարարություններով: Ես հրապարակավ երբեք ինձ թույլ չեմ տվել ուշունց օգտագործել, բայց հիմա սրան ի պատասխան ոնց չասես՝ տո Նիկոլը դու ես, այ քաղաքական чихуахуа… Տո այ արի ու մի ասա լաչառ շերեփուկ, տերերիցդ ո՞ր մեկն է քեզ իրավունք տվել հայ ազգի մի մեծ (եթե ոչ ամենամեծ) հատվածին, այդ թվում՝ բազմաթիվ հայ ռազմիկներին, հրապարակավ այդպես վիրավորես: Իսկ հավաքվածները փոխանակ դրան կարգի հրավիրեն ու ամոթանք տան՝ ծափահարում են ու առանց ամոթի բղավում՝ «այոոո» …Գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում», - գրել է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
