Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Խունտան նոր ձեւ է գտել` «հիմնավորելու» ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը: Ըստ վստահելի աղբյուրի` խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների մոտ ուղարկվում է պարապած սադրիչ, որը ցուցարարներին դրդում է ագրեսիայի, ամեն ինչ տեսագրվում է եւ մոնտաժվում այնպես, որ կադրերում սադրանքը չլինի, իսկ ցուցարաների արձագանքը լինի: Այնուհետ որպես տեսանյութի «սկզբնաղբյուր» ընտրվում է խունտայի կեղտոտ առաջադրանքներ կատարող «Բաղրամյան-26» Տելեգրամ ալիքը, որն ունի առավել քան 200 հազար բաժանորդ, ուր ցուցարարները ներկայացվում են որպես ագրեսիվ խուլիգաններ եւ «բանդիտներ», եւ այդ նյութը տիրաժավորվում է Տելեգրամ ալիքների ամբողջ նիկոլաբեւեռական ցանցով մեկ: Առայժմ սրանց ամբողջ «որսը» ընդամենը մեկ տեսանյութ է, թեեւ, ըստ մեր աղբյուրի, սադրանքները շատ են եղել, բայց ձախողվել են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ