Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՆԵՐՈՒՄ-ԲԵԿՈՒՄ ՉԿԱ՞

Ռեվվոենսովետից հայտնում են, որ իշխանափոխությունից հետո նոր «վոժդը» նիկոլական բոլոր օլիգարխներին էլ էն բանից չի անելու, բոլորին ուտելու ա, չնայած վերջին պահին Լֆիկը կարող ա պլստա:

* * *

ՍՓՅՈՒՌՔԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ԱԿՑԻԱՅԻ  ԵՎ ՆԻԿՈԼԻ ԼՌՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Է՜, ինչո՞ւ կնստիս, կլռիս:

– Է՜, ձեր փողոցներն ալ որ առավոտ կանուխ քալեն ու «Նիկոլ դավաճան» պոռան, դուք ալ կնստիք ու կլռիք:

* * *

ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆՎԵԼ Ա ԻՐԱՐ

Էս ինչ զուլում երկիր ա, սեւբերետավորները սկսել են սպիտակներից սեւերին պաշտպանել:

* * *

ՁԱԽՈՂԱԿՆԵՐԸ

(ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՁԱԽՈՂՎԱԾ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ինչքան ձախողված Վաղո կա, Նիկոլը ուժային համակարգում պաշտոնի ա դնում, դրա համար էլ ուժայիններին ու երկիրն այս օրն են գցել:

* * *

ԴԵՌ ԱՃԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԵՆ

Ոստիկանը հլա Նիկոլ չի, ոստիկանը դեռեւս Էդմոն Մարուքյան ա:

* * *

ԷՐԴՈՂԱՆԸ` ԶԵԼԵՆՍԿՈՒՆ

(«ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ՝ ՌՈՒՍ ՏՈՒՐԻՍՏՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ԷՐԴՈՂԱՆԸ ԹՈՂ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ»` ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ռուսո տուրիստո, պուբլիկո մորալե:

* * *

ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԶԴ

(ՊՊԾ ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՔԱՑԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Իշխան Սաղաթելյանի` որքան էլ Սաքոն միլիցու շոր հագնի, իր հին խասյաթի թարգը չի տա:

* * *

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԻ

Հետեւելով ոստիկանության` Նիկոլին իշխանության բերելու, իսկ հիմա նրան իշխանության ատամներով պահելու մոլուցքին, պարզ է դառնում, որ ոստիկանը միշտ էլ Նիկոլինն ա եղել:

* * *

ՌԵՄԻՔՍ

– Զարթնի՛ր լաո, մեռնիմ քզի,

Նիկոլը լավով չի լքում մզի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ