Մանդատներն աշնանն են հաշվում
Թեմա«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, մի շարք նոր ու հին քաղաքական ուժեր արդեն իսկ սկսել են լրջորեն պատրաստվել հերթական արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քաղաքական կուլիսներում վստահ են: Նաեւ համոզված, որ անցումային կառավարությունն էլ երկար կյանք չի ունենա: Հետեւապես, աշնանը համապետական ընտրություններն անխուսափելի են: Այնպես որ, այս տարի աշնանը ոչ թե ճտերը, այլ մանդատները կհաշվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
