⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Արցախի նշաձողը սահմանել եւ սահմանում է արցախցին իր ընտրած օրինական իշխանությամբ. Արցախցի գեներալի ուշագրավ դիտարկումները

Ներքաղաքական

«Արցախի կարգավիճակի նշաձողը որեւէ մեկը չի կարող իջեցնել, որովհետեւ Արցախի նշաձողը ե՛ւ հանրաքվեով, ե՛ւ ընտրություններով ե՛ւ իշխանական ուղղահայաց ձեւավորելով ` սահմանվել է Արցախում: Այնպես որ Արցախի հարցի նշաձողի իջեցման հարց չի կարող քննարկվել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահամանում: Նորից եմ կրկնում Արցախի նշաձողը սահմանել եւ սահմանում է արցախցին իր ընտրած օրինական իշխանությամբ եւ կառավարման ուղղահայացով: Մենք շարունակելու ենք ապրել եւ արարել Արցախում անկախ նրանից, թե դա ում դուր կգա, իսկ ում` ոչ»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նշում է, որ Արցախի հարցի նշաձողի իջեցում է պահանջում միջազգային հանրությունը, ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ, ընդգծելով.

-Իհարկե, վերջին երկու տարիները արցախցիներիս համար անասելի ցավի տարիներ են, բայց դա չի ընկճում արցախցուն: Որովհետեւ արցախցին գիտակցում է, որ պարտությունը դա կործանում չէ, եւ այդ ամենի վրա հենվելով մենք մեջքներս կամաց-կամաց ուղղում ենք:

Ինչ վերաբերում մոտեցող Շուշիի ազատագրման օրվան եւ այն անպայման նշելուն, արցախցի գեներալը նկատում է.

-Ուզում եմ նախ շնորհավորել բոլորիս` Արցախում, ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս գտնվող հայերիս, Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Բուն ազատագրման օրը պետք է շարունակվի մնալ, որպես պատմական իրադարձություն մեր ժողովրդի կյանքում եւ այդ տոնը մենք հպարտությամբ այնքան պիտի տոնենք, որ մի օր` դա կլինի մեկ, տաս, թե քսան տարի հետո, կրկին Շուշիում ապրենք եւ նորից շարունակենք բերդաքաղաքում տոնել այս օրը: Այս առումով կոչ եմ անում հպարտությամբ տոնել Եռատոնը:

Հարցին` հավատո՞ւմ է, որ մի օր նորից հայը կհայտնվի Շուշիում մեր զրուցակիցը նկատում է.

-Իհարկե հավատում եմ, եթե կա հայ, ով չի հավատում, ապա ինքը լուրջ պետք է մտածի իր արմատների ծագումնաբանության մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ