⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Որոշ եկեղեցականներ 2018-ին վախենում էին քիթը սև քողերի տակից հանել․ Ալեն Սիմոնյան

Հասարակություն

Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադարձել է ընդդիմության կողմից կազմակերպած բողոքի ցույցերին և անհնազանդության ակցիաներին։

«Նրանց անցյալում սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են իրենց գործունեությունը, անօրինական ձևով հարստություն ձեռք բերված որոշ ճարպիկներ փորձում են է՛լ ավելի հարստություն ունենալ։ Գործարար աշխարհին պատկանող մեքենաներ են դուրս գալիս ու փողոց են փակում, փոխարենը մարդկանց սպասարկեն ու ճանապարհները սարքեն»,- ասել է նա։

Արձագանքելով Վիգեն Խաչատրյանի ելույթին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը ևս իր մեղքը ունի այդ հարցում։

«Մենք ենք մեղավոր՝ չակերտավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, այդ ընկերությունները մեզ հետ չեն, այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց»,- ասաց նա։

ԱԺ  նախագահն անդրադարձավ 2018թ-ի իրադարձությունների ժամանակ շոու բիզների ներկայացուցիչների, հոգևոր դասի ներկայացուցիչների արձագանքերին՝ նշելով․

«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի այն հայտնի աստղերը, որոնք վախում էին ծպտուն հանել, թե՛ որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը Մարտի 1-ից սկսած իրենց այդ սև քողերի տակից հանեին, լռում էին։ Մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվեն, և վստահ եմ, որ այդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ