⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Այսօր գնալով ավելի շատ է ընկալվում, որ Ռուսաստանի հետ դաշինքն անհրաժեշտ է. Գ. Անիսոնյան

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական գործընթացների և արտաքին քաղաքականության,  Փաշինյանի` Մոսկվա կատարած այցի եւ  հայ համայնքի հետ չհանդիպելու, ինչպես  համայնքի վերաբերմունքի Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմի  մեջ մտնելու գաղափարի եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք «Նոեվ կովչեգ» հրատարակության գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանի հետ:

-Պրն. Անիսոնան, Դուք վերջերս եք ժամանել Հայաստան։ Ի՞նչպիսին այն հայտնաբերեցիք:

-Ամբողջ քաղաքում զանգվածային հանրահավաքներ են։ Ժողովուրդը վերջապես արթնանում է:  Ակներեւ է, որ ստեղծված իրավիճակը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, այլեւս չի բավարարում բնակչության մեծամասնությանը, եւ մարդիկ ձգտում են փոփոխությունների։ Այսօր դա արտահայտվում է տարատեսակ շարժումների տեսքով։ Բայց ամենակարեւորն այն է, որ ես չեմ տեսնում համախմբում ՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ այն ուժերի, որոնք տենչում են այս փոփոխությունները։

Այս հանրահավաքները ցրված են։ Սակայն ես համոզված եմ, որ առանց այս ուժերի  համախմբման,  որեւէ արդյունքի հնարավոր չի լինի հասնել։ Դա դժվար խնդիր է, սակայն իրատեսական։

-Ինչպիսի՞ն է Ռուսաստանի հայերի վերաբերմունքը ցուցարարների` գործող իշխանությունների հրաժարականի պահանջի վերաբերյալ։

- Երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, այս իրադարձությունը շատերի կողմից դրական ընդունվեց։ Մարդիկ ավելի լավ կյանք էին սպասում, բայց դա տեղի չունեցավ։ Եվ 2020 թվականի պատերազմը վերջնականապես խաչ դրեց այդ բոլոր հույսերի վրա:

Այսօր Ռուսաստանում հայերից շատերը աջակցում են Երեւանում սկսված շարժմանը։ Աշխարհասփյուռ հայությունը Հայաստանին մաղթում է ոչ միայն բարություն, այլև բարգավաճում և ցանկանում է, որ իրենց պատմական հայրենիքը լինի զարգացման, բարության ու երջանկության չափանիշ։

Եվ որպեսզի, երբ գալու առիթ լինի, ոչ միայն ապրեն այստեղ մնալու բերկրանքը, այլև զգան հպարտություն  իրենց պատմական հայրենիքով։ Բայց, ցավոք սրտի, այսօր շատերը դա չեն զգում և այդ պահանջներն ընկալվում են որպես դրական քայլ։

- Որպես ելք ստեղծված փակուղուց՝ «Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժումն առաջարկում է Հայաստանի անդամակցումը «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետությանը։ Ինչպիսի՞ն է  հայ համայնքի վերաբերմունքը Հայաստանի՝ միութենական պետությանը միանալու գաղափարին։

- Վերաբերմունքը տարբեր է: Կան մարդիկ, ովքեր շատ դրական են վերաբերվում այս գաղափարին և ցանկանում են ինչ-որ կերպ օգտակար լինել։ Բայց կան մարդիկ, ովքեր չեն պատկերացնում դա իրականացնելու ​​մեխանիզմները։ Ես իմ տեսակետն ունեմ այս հարցում։ Կարծում եմ, որ այս ամենում պետք է առաջին պլան մղվի Արցախի կարգավիճակն ու դիրքը։ Նախ պետք է լուծել Արցախի հարցը, իսկ դրանից հետո՝ ավելի հեռուն նայել։

Այսօր Փաշինյանի ջանքերի «շնորհիվ» Արցախը գործնականում հանձնվել է:  Եւ ներկայումս  ես այլեւս ուղիներ չեմ տեսնում Արցախը ոչ միայն անկախ, այլեւ` հայկական պահելու համար։ Ինձ թվում է, ամենաիրական հնարավորությունը` Արցախում շտապ հանրաքվե անցկացնել և խնդրել մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ (նկատի ունեմ Արցախը): Եվ այդպիսով կլինի Արցախը, և Հայաստանը ընդհանուր սահման կունենա Ռուսաստանի հետ։ Իսկ սա արդեն Հայաստանի համար քաղաքական, ռազմական, տնտեսական բոլոր հարցերի լուրջ լուծում է։ Այս դեպքում կարելի է դիտարկել Ռուսաստանի հետ Հայաստանի միութենական պետության հարցը։

Ես այս մեխանիզմը տեսնում եմ այս կերպ:  Բայց ոչ Հայաստանի, ոչ Արցախի ղեկավարությունների կողմից նման քայլեր չեն արվում, ուստի ամեն ինչ մնում է լարված վիճակում։ Այսօր Ռուսաստանի խաղաղապահներն  են այնտեղ խաղաղություն  ապահովում, սակայն ժամկետի ավարտից հետո նրանք կարող են լքել Արցախը։ Իսկ հետո ի՞նչ. թողնել, որ հայ բնակչությանը խժռվի՞ Ադրբեջանի կողմից։ Կամ էլ հայերը պետք է ամբողջությամբ լքեն Արցախը։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների մշակած ծրագրերը հենց դրան են տանում։

- Վերջերս Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Որո՞նք են այս հանդիպման հիմնական արդյունքները, և ինչո՞ւ վարչապետը չհանդիպեց հայ համայնքի հետ։

- Կարծում եմ, որ այս հանդիպումը շատ անհրաժեշտ էր եւ կարևոր: Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություն է իրականացնում, և Ռուսաստանը պետք է իմանա, թե ով է իրեն աջակցում, ով` չեզոքություն պահպանում կամ դեմ է։ Այս պարագայում ուրախալի է, որ Հայաստանը սատարում է այս դիրքորոշմանը, թեև հայտարարում է իր չեզոքության մասին։

Այս համատեքստում այս հանդիպումը դրական էր։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանի վարչապետը չբարձրացրեց Արցախի հարցը և այն ցավոտ հարցերը, որոնք ծառացել են Հայաստանի և Արցախի առջեւ։ Այստեղ ես արդեն տեսնում եմ բացասական կողմը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ռուսաստանի հայ համայնքի հետ, ապա կարծում եմ, որ նա չի ցանկացել հանդիպել, քանի որ իր համար դրական արդյունք չէր ակնկալում։ Նա, ամենայն հավանականությամբ, կանխատեսում էր, որ այնտեղ շատ սուր հարցեր են բարձրացվելու, որոնց պատասխանը նա չունի։

-Ինչպիսի՞ն է հայ համայնքի վերաբերմունքը Ռուսաստանի հատուկ գործողության և Հայաստանի հանրության կողմից Ռուսաստանին աջակցելու գործողությունների նկատմամբ։

- Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը, իհարկե, աջակցում է Ռուսաստանի ռազմական գործողությանը Ուկրաինայում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիները հասկանում են, թե որքան վտանգավոր են այն ազգայնականները, ովքեր 8 տարի շարունակ ոչնչացնում են Ռուսաստանի քաղաքացիներին Լուգանսկի և Դոնեցկի տարածքներում։ Այսօր Ռուսաստանի բնակչությունը հիմնականում հասկանում է այս գործողության նշանակությունը, և նշանակություն չունի՝ նրանք հայ են, թե այլ ազգի ներկայացուցիչներ։

Ռուսաստանը ստիպված էր իրականացնել այս օպերացիան, հակառակ դեպքում արդեն իսկ խախտված կլիներ հենց Ռուսաստանի անվտանգությունը։ Եվ սրա համար ոչ միայն հիմքեր կան, այլ հստակ ապացույցներ։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռազմական գործողությանը կողմ և դեմ տեղի ունեցած հանրահավաքներին, ապա մենք բոլորս ողջունում ենք Հայաստանի բնակչության հիմնական մասի կողմից Ռուսաստանի աջակցությունը, բայց եղան նաև դեմ արտահայտվողներ։ Բոլորս էլ գիտենք, որ այս փոքրաքանակ հանրահավաքների կազմակերպիչները Ուկրաինայից փախած ուկրաինացիներ են, ովքեր այստեղ  են  ուզում անցկացնել վտանգը։

Այս ամենի մեջ ինձ համար անհասկանալին այն է, թե ինչու են ՀՀ իշխանությունները թույլ տալիս այս հանրահավաքները։ Բոլորս էլ գիտենք, որ ղարաբաղյան բոլոր պատերազմների ժամանակ Ուկրաինան ոչ միայն աջակցել է, այլեւ Ուկրաինայի քաղաքացիները կռվել են Ադրբեջանի կողմից։ Եվ հիմա, պատերազմի ավարտից հետո, ամբողջ Կիևում փակցված էին հսկայական գովազդային վահանակներ՝ շնորհավորանքներով Ադրբեջանին` Արցախի նկատմամբ,այսպես կոչված , տարած հաղթանակի կապակցությամբ։

Եվ այսքանից հետո այստեղ գտնվում են մարգինալներ, ովքեր դուրս են գալիս աջակցելու Ուկրաինային ։ Ուրախ եմ, որ դրանք շատ քիչ են, բայց կարծում եմ, որ նրանց նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցվեն։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը գլուխը ավազի մեջ է մտցրել: Այսօր արդեն կիսատ քայլերը, երկու աթոռի վրա միաժամանակ նստելը չի ​​ստացվի։ Այստեղ արդեն պետք է որոշել՝ կամ կողմ ես, կամ դեմ։ Եվ ցույց տվեք ամեն ինչ այնպես, ինչպես իրականում կա:

 Ողջունում եմ «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժումը, որը մեծ աշխատանք է տանում Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ,  աջակցություն ցուցաբերում Ռուսաստանի` Ուկրաինայում ռազմական գործողությանը և Հայաստանը Ռուսաստանի հետ համատեղ տեսնում է  միութենական պետության կազմում։ Այսօր թե՛ Սփյուռքում, թե՛ այստեղ գնալով ավելի շատ է ընկալվում, որ նման դաշինքն անհրաժեշտ է։ Հայաստանն այսօր, ցավոք, չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Հայաստանի կողքին պետք է լինի ուժեղ պետություն, որը կարող է աջակցել դժվարին պահերին:  Իսկ այդ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված