⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ինչքան պետք է «պոլի շորի» տեղ դնեն քո իշխանությանը, որ արդեն Ալիեւն է որոշում Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը. Զոհրաբյան

Միջազգային

Ալիեւն իր ցինիզմի մեջ հասել է այն աստիճանի, որ հայտարարում է, թե արգելելու է Հայաստանին ունենալ 5 միլիոն բնակչություն: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հետեւյալ տեսակետը հայտնեց:

– Ինչքան պետք է «պոլի շորի» տեղ դնեն քո իշխանությանը, որ այլեւս որոշեն Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը, այլեւս ինչքան պետք է նվաստացնեն քո ժողովրդին, որ ասեն, թե Հայաստանը չպետք է ունենա բանակ, որտեղ տեսնենք, խփելու ենք, ոչնչացնելու ենք: Ավելին` ասում են Հայաստանը չպետք է ունենա նաեւ ժողովուրդ, որովհետեւ այն խանգարելու է թուրք-ադրբեջանական տանդեմի անվտանգությանը: Նվաստացումը հասել է այն աստիճանի, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն Ալեւին ասում է` ասա տեսնենք, թե Հայաստանից ինչ ես ուզում, որ գնանք ժողովրդին բացատրենք: Իսկ Ալիեւն օրեր առաջ Շուշիում ասաց, որ սահմանագծումն ու սահմանազատումն ընդունելի է իրենց համար, եւ չգիտեմ ինչպես պեղել է 1920 թվականի ինչ-որ քարտեզ, որտեղ Երեւանը` մեր մայրաքաղաքը, եւ Զանգեզուրը Ադրբեջանի կազմում է: Այսքան նվաստացումից հետո` վստահ եմ, որ ժողովուրդն ամուր եւ պինդ ոտքի է կանգնելու:

– Տիկին Զոհրաբյան, բայց մարդիկ ուզում են իմանալ, որ եթե ոտքի կանգնեն, ո՞վ է իրենց փրկելու ստեղծված իրավիճակից եւ ինչպե՞ս:

– 2018 թվականին այդպիսի «փրկչի» մեզնից շատերը հավատացին, որը դարձավ Արցախի ու Հայաստանի կործանողը: Ամեն մեկս պետք է հավատանք, որ այդ փրկիրչը մեզնից յուրաքանչյուրն է: Մարդիկ կան, որ տանը նստած ասում են` տեսնենք այս շարժումն ինչ ընթացք է ստանում, հետո որոշենք` միանանք, թե` ոչ: Մինչդեռ այս պայքարի պարտությունը լինելու է այն, որ ոչ թե ընդդիմությունը, այլ Արցախն ու Հայաստանն են պարտվելու: Ուստի` ամեն մեկս պետք է հավատանք, որ մեր մի ձայնը, մի քայլը կարող է իսկապես կասեցնել Արցախի վերջնականապես հանձնումը: Քանի Նիկոլ Փաշինյանը կա, Արցախի գլխին դամոկլյան սրի նման կախված է լինելու Ադրբեջանի կազմում հայտնվելու վտանգը: Իսկ մեր հայրենակիցները, տանը նստելով, ոչինչ չանելով, նպաստելու են նրան, որ Երեւանի կենտրոնական պողոտան կոչվի Թալեաթ փաշայի անվանմբ: Այսօր հրապարակում չի որոշվում իշխանության հարց, չի որոշվում, թե ով որ ընդդիմադիր լիդերին է  սիրում կամ չի սիրում: Որոշվում է մեկ հարց` դուք սիրո՞ւմ եք Արցախը եւ Հայաստանը, թե` ոչ: Նժարին դրված է հարցը` դուք հա՞յ եք, թե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ