⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Արեւմտյան արժեքների վարկանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան ռուբլու փոխարժեքն էր մի ամիս առաջ. Աշոտյան

Թեմա

Այս օրերին երեւանյան փողոցներում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպված ակցիաների եւ հանրահավաքների վերաբերյալ խորհրդավոր լռություն են պահպանում դեսպանատները ու զգուշավորություն` միջազգային մամուլը: Թե ընդհանրապես արտաքին աշխարհից ինչպիսի ազդակներ կան, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ:

– Այս շարժումը հայերինն է եւ չունի գեոպոլիտիկ տեր: Շարժման հետեւում ո՛չ Մոսկվան է կանգնած, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ էլ առավել եւս սրանց (նկատի ունի օրվա իշխանությանը, - հեղինակ) սիրած մայրաքաղաքներից` Անկարան եւ Բաքուն: Ընդդիմությունը Հայաստանում, ինչ այս խայտառակ պարտությունը եղել է, գեոպոլիտիկ տեր չունի եւ չի փնտրում: Ամենամեծ կապերը կուսակցությունների մեջ Հանրապետականն ունի, բայց մեզ գեոպոլիտիկ տեր պետք չէ, մեզ գործընկեր է պետք, եւ այդ գործընկերների հետ ենք աշխատել` Հայաստանի ազգային խնդիրների եւ Արցախի հարցերով ճիշտ լրահոս տալով: Մնացած ամեն ինչ սուտ է, իրենք են փնտրում գեոպոլիտիկ տերեր, իրենք են տարբեր մայրաքաղաքներում տալիս բանավոր համաձայնություններ:

– Ամեն դեպքում, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անհանգստացել էր եւ մայիսի 1-ին կայացած հանրահավաքին ընդառաջ հայտարարություն էր տարածել, թե ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, հետեւել տեղական լրատվական միջոցները թարմացումներին, խուսափել ցույցերից, վերանայել անձնական անվտանգության պլանները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գնահատում եմ, որ ԱՄՆ հարգելի դեսպան Լին Թրեյսին իր քաղաքացիների նկատմամբ ունի պարտավորություն: Նախանձում եմ, որ հանդես է եկել իր քաղաքացիներին պաշտպանելու հորդորով: Ցավոք, մեր երկիրն այդպիսին չէ, որ մեր քաղաքացիներին պաշտպանի, դրա համար էլ ուզում ենք սրանց քշենք: Բայց հիմա ուզում եմ հիշեցնել հարգելի դեսպանին, թե 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ինչի մասին էին իրենց հայտարարությունները: Ասում էին, որ ցուցարարներն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, պետք է զերծ մնա իշխանությունն անհամաչափ ուժի կիրառումից եւ այլն: Մինչդեռ 2022 թվականին հայտարարություն են տարածում, որտեղ մի ծպտուն չկա այդ մասին: «Ժողովրդավարություն» խաղն ավարտվե՞լ է, թե՞ այդ խաղի մեջ Նիկոլն էր գլխավոր հերոսը, ոչ թե արժեքները: Բա թող հիմա զգոնության կոչ անեն իշխանություններին, դատապարտեն: Հատկապես արեւմտյան արժեքների վրա խարսխված քաղաքականություն վարող սիրելի դեսպաններ եւ դեսպանուհիներ, միստրներ եւ միսիսներ, դիմեք այսօրվա իշխանություններին: Ոստիկաններին արդեն երեք օր է մարզերից բերել են, սոված-ծարավ «բրախել են» Երեւանում ու հանձնարականներ են տվել, որ մարդկանց նկատմամբ կոպիտ լինեն, հանրահավաքների ցրման թրեյնինգներ են անում, Երեւան մտնող ճանապարհներն են փակում, ասեք, որ չի կարելի այդպես: Բայց լռում եք, դրա համար արեւմտյան արժեքների վարկանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան ռուբլու փոխարժեքն էր մի ամիս առաջ: Դուք եք այդպես անում, դուք եք ամենամեծ խանգարողն այն համամարդկային արժեքներին, որոնց մասին հայ ժողովուրդը միամտաբար կարծում էր, թե կարելի է այդպես ապրել, ու ամեն ինչ ճիշտ կլինի: Մենք դեռ կխոսենք իշխանափոխությունից հետո:

– Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել իշխանափոխության արդյունքում ձեւավորվող կառավարությունից: 

– Ստեղծվելիք տեխնոկրատական, ազգային համախմբման կառավարությունը վստահ եմ` ուրիշ է լինելու: Պրոֆեսիոնալներ են լինելու, մեջները «չուլեր», արարատմիրզոյաններ, արմենգրիգորյաններ, «մանրապճեղ» մարդիկ չեն լինելու, որոնց բարոյականությունը չի հերքիում զբաղեցնել պետական պաշտոն Հայաստանում, ուր մնաց մասնագիտական գիտելիքները հերիքի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ