⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման մասին

Ներքաղաքական

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների։ Վիեննայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը։

«Հատուկ ներկայացուցիչները հաստատեցին այս գործընթացի միջոցով երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու հայտարարված նպատակը։ Այս համատեքստում նրանք ունեցան կոնկրետ մտքերի անկեղծ եւ արդյունավետ փոխանակում եւ քննարկեցին հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց գրանցելու համար։

Նրանք հաստատեցին գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ