Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Պուտինը հրամանագիր է ստորագրել հակապատժամիջոցների մասին

Մշակութային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հակապատժամիջոցներ կկիրառվեն այն երկրների և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք «անբարյացակամ գործողություններ» են կատարել։ Կառավարությունը 10-օրյա ժամկետում պետք է որոշի պատասխան պատժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, նշվածի շրջանակներում արգելվելու է կատարել գործարքներ և պարտավորություններ (ներառյալ արդեն իսկ կնքված արտաքին առևտրային պայմանագրերով) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ենթակա են պատժամիջոցների, ՌԴ-ից հումք և ապրանքներ արտահանել հօգուտ սև ցուցակում հայտնված անձանց:

Փետրվարի վերջից արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով։ Այս ֆոնին Ռուսաստանը մարտին ընդլայնել է ոչ բարեկամ երկրների ցանկը։ Այն այժմ ներառում է Եվրամիության բոլոր երկրները, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ալբանիան, Անդորրան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Միկրոնեզիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հարավային Կորեան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սինգապուրը, Թայվանը, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ճապոնիան:

Մայիսի 1-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը վերացնում է ԵՄ քաղաքացիների համար վիզային արտոնությունները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ