Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

Վահան Արծրունի` համերգային սեզոնի մեկնարկ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:

Պարոն Արծրունի, ովքե՞ր են Ձեր հեղինակները, որոնց բանաստեղծությունների հիման վրա նախընտրում եք գրել երգեր:

– Ես ունեմ երկու հիմնական հեղինակ` Կոմիտաս Վարդապետը եւ Ռազմիկ Դավոյանը: Նաեւ ունեմ երգեր` գրված իմ բանաստեղծությունների հիման վրա, բայց դրանք փոքրաթիվ են: Բացի այդ` գրել եմ երաժշտություն կինոյի, թատրոնի եւ անիմացիոն ֆիլմերի համար: Նաեւ ունեմ գործիքային ստեղծագործություններ` գրված ամենատարբեր ժանրերում, զբաղվում եմ հայկական եւ ասորական հոգեւոր երաժշտության մշակումներով:

Համերգային սեզոնի բացման մասին կմանրամասնե՞ք:

– Ապրիլի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկեց իմ համերգային սեզոնը: Առաջին համերգը ներկայացրինք տրիոյով` ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանի եւ դաշնակահար Մադաթ Ավանեսովի հետ միասին: Հնչեցին հատուկ այդ կազմի համար մշակված երգեր եւ գործիքային ստեղծագործություններ:

Առաջիկայում տեղի ունենալիք համերգների մասին կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ:

– Նախատեսում եմ եւս մի քանի համերգ` ամենատարբեր ժանրերում: Այսինքն` լինելու է պրոգրեսիվ երաժշտություն, որը, ըստ էության` ռոք համերգ է: Լինելու է կամերային երաժշտության համերգ: Նաեւ համերգ` նվիրված Ռազմիկ Դավոյանի հիշատակին: Հույս ունեմ, որ այս տարի էլ կներկայացնեմ բեմից «Լույս հավիտենական» համերգային նախագիծը, որը ներառում է Մեսրոպ Մաշտոցի շարականների մշակումները եւ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարը: Եվ տարին կփակեմ Հանրային ռադիոյի իմ հեղինակային` «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հնգամյակին նվիրված գալա համերգով, որին կմասնակցեն բազմաթիվ հայաստանաբնակ երաժիշտներ:

Հայաստանի Հանրային ռադիոյում «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակը եւ վարողն եք: Ըստ Ձեզ, այսօր ԶԼՄ-ները որքանո՞վ են անդրադառնում մշակույթին:

– Հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում զբաղված են պարզունակ երաժշտական ֆորմաների եւ ժանրերի պրոպագանդայով, կարծում եմ` մեդիա դաշտում միայն Հանրային ռադիոն ունի հստակ մշակութային քաղաքականություն, որն ուղղված է անցյալի եւ ներկայի արժեքավոր նյութը եւ իրադարձությունները պատշաճ կերպով ներկայացնելուն: Իմ հաղորդաշարը ուղղակի ծառայում է այդ նպատակին` անդրադառնալով ե՛ւ համաշխարհային, ե՛ւ հայաստանյան ակադեմիական, էթնիկ, ջազային, ռոք եւ հեղինակային երաժշտությանը:

Դուք մշակութային ասպարեզում Ձեր դիրքն ունեք, երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը: Ներկա պահին Ձեր վերաբերմունքը երկրում կատարվող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ինչպիսի՞ն է:

– Մի պարագայում ես իմ մասնագիտական պարտքն եմ կատարում` որպես երաժիշտ, ստեղծագործող եւ կատարող: Երկրորդ պարագայում` կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը` որպես այս երկրի քաղաքացի, որը պետք է իր վերաբերմունքն ու կարծիքն ունենա եւ չթաքցնի այն հասարակությունից: Եվ այո, շատ ճիշտ նկատեցիք, երբեւիցե չեմ թաքցրել իմ գնահատականը եւ տեսանկյունը: Ես միշտ քննադատել եմ այն իրողությունները եւ այն ընթացքները, որոնք որ ինձ չեն գոհացրել: Իսկ ինչ վերաբերում է ներկայիս ընթացքին, ես դրան վերաբերվում եմ որպես քաղաքական կրկեսի, որն արդեն մեր երկրում համարյա չորրորդ տարին է, որ ընթանում է իր բոլոր դրսեւորումներով` եւ՛ կուսակցական, ե՛ւ պետական, եւ՛ ընդդիմության մակարդակներում…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված