Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին

Այս իշխանության համար ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է. Բաբուխանյան

Տեսանյութեր

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում կայացավ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շքեղ համերգ, որին իրենց կատարումներով մասնակցեցին Հայաստանի բազմաթիվ աստղեր, ինչպես նաեւ Ռուսաստանից ժամանած արտիստներ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

– Այս դժվարին օրերին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժմանը հաջողվեց իրականություն դարձնել տոնական համերգ` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հոբելյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը գեղեցիկ առիթ էր` ցույց տալու մեր միասնականությունը, փոխադարձ աջակցությունը, որպեսզի ամբողջ աշխարհը, այդ թվում` թուրքերն ու ադրբեջանցիները հասկանան, որ հայերը չեն դավաճանելու հայ-ռուսական բարեկամությանը: Այսօր, երբ մեր դաշնակիցը դժվար իրավիճակում փորձում է պահպանել ո՛չ միայն իր ինքնիշխանությունը, Դոնեցկի անկախությունը, Ղրիմի իրավունքները, այլ նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքն ամբողջ աշխարհում, այս միջոցառումը կարեւոր էր նաեւ, որպեսզի ցույց տայինք, որ մեր ժողովուրդն «ուտող ուրացող չէ», այլ լավ բարեկամ ու ազնիվ դաշնակից է: Հիշենք մեր մեծերի` Իսրայել Օրու, Աբովյանի, Թումանյանի, Իսահակյանի, Անդրանիկի խոսքերը, որ պետք է լինենք միասին` մեծ ռուս ժողովրդի հետ, որովհետեւ սա է այն գրավականը, որը կպահպանի մեր երկիրը, մեր անկախությունը, մեր Արցախը: Մենք այն ժողովուրդն ենք, որը պատրաստ է մեր դաշնակցի հետ միասին կանգնել մի շարքում եւ պաշտպանել ու աջակցել` ասելով` աշխա՛րհ, երբ դու տարածում ես ռուսատյացություն, շատ սխալ է, վնասակար եւ վտանգավոր: Մեր օրերում երբ որեւէ մեկը դերասաններից կամ սպորտի բնագավառի ներկայացուցիչներից ազգությամբ ռուս է, նրան ստիպում են հրաժարվել իր մասնագիտությունից, թույլ չեն տալիս հանդես գալ միջազգային մրցույթներում: Իսկ մենք ասում ենք` ո՛չ նացիզմին, ո՛չ մարդատյացությանը եւ այո՛ հայ-ռուսական բարեկամությանը: Մենք միասին ենք եղել դարեր շարունակ, միասին պետք է լինենք այսօր եւ պետք է միասին լինենք ապագայում, որովհետեւ ոչ միայն խնդիրն այն հաշվարկներն են, թե ինչպես պետք է զարգանա մեր երկիրը, այլ խնդիրն այն արժեհամակարգն է, որը մեզ միավորում են քրիստոնեությունը, ընտանեկան արժեքները: Տա Աստված, որ ապագան կարողանանք կառուցել էլի միասին: Վստահ եմ` մեր երկրի, հայ ժողովրդի, Արցախի ապագան լինելու է ռուս ժողովրդի հետ: Այսինքն` ապահովված, ինքնիշխան Հայաստան եւ Արցախ: 

– Թվում էր, թե ռազմավարական դաշնակցի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նման բարձր մակարդակով նշելու ջատագովը պետք է լիներ առաջին հերթին իշխանությունը: Սակայն, պետական մակարդակով որեւէ մասշտաբային միջոցառում տեղի չունեցավ: Ավելին` իշխող ՔՊ-ական խմբակցության ռուս պատգամավորն անգամ մի «ծպտուն» չի հանում, երբ պրոուկրաինական ակցիաների ժամանակ Երեւանի կենտրոնում գոռում են. «մահ ռուսներին»: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Այս իշխանության համար ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, Ռուսաստանը չէ: Այս իշխանություններն առիթ են ման գալիս` ընդհանրապես խուսափելու հայ-ռուսական բարեկամության ընդգծումից: Ձեր նշած դեպքը հենց այդ շարքից է: Այո, ուկրաինական այդ գաճաճ միջոցառումների ժամանակ հնչել են նման քրեորեն պատժելի կոչեր, եւ մեր կուսակցությունը, շարժումը մի շարք մեր գործընկեր եւ համախոհ կազմակերպությունների հետ համատեղ` հայտարարութամբ ենք հանդես եկել ու պահանջել, որպեսզի քրեորեն պատժելի այդ արարքը ստանա իր գնահատականը: Բայց փաստ է, որ մինչեւ օրս որեւէ արձագանք իշխանության կողմից չկա: Սա եւս ապացուցում է այն, որ սորոսածին, արեւմտամետ եւ այդտեղից հովանավորվող եւ կառավարվող դասը երբեք չի կարող լինել ազգային եւ մտածել սեփական ժողովրդի ապագայի մասին:

«ՍՐԱՆՑԸ ՍՈՐՈՍԻԶՄՆ Է, ԹՈՒՐՔԻԶՄԸ, ԱԴՐԲԵՋԱՆԻԶՄԸ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻԶՄԸ, ՀԱԿԱԶԳԱՅԻՆԻԶՄԸ»

– Տեւական ժամանակ է` ներքաղաքական իրավիճակը գերլարված է, ապակենտրոն եւ ցանցային պայքարը, կարծես թե, վճռական փուլ է մտել: Ի՞նչ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ ՍԻՄ կուսակցությունն ու Ձեր շարժումը:

– Ներքաղաքական իրավիճակը նոր չէ, որ լարվել է, արդեն 4 տարի է` լարված է, իսկ սա հերթական, բայց շատ կարեւոր փուլն է: Խնդիր է դրված ազատվել այն իշխանությունից, որն իր էությամբ` սորոսական է, հակազգային է, թրքամետ է եւ երկիրը հասցրել է տապալման: Այս առումով ՍԻՄ կուսակցությունը նոր չէ, որ պետք է դիրքորոշում հայտնի: Ինչպես գիտեք, Նիկոլը դեռեւս իշխանության չէր եկել, մենք արդեն նրան դեմ էինք, եւ ինքն էլ մեր դեմ էր: ԱԺ-ում, երբ Նիկոլին բերել էին, որպես վարչապետացու եւ կանգնեցրել էին ամբիոնին, ինչպես հիշում եք այդ ժամանակ տվեցի հայտնի հարցը, որ իրար հետ հակադիր գաղափարական ուժեր ենք` մենք ազգային պահպանողականներ ենք, դուք` լիբերալիստներ: Եվ Նիկոլը տվեց անգրագետ պատասխան, թե «իզմերի ժամանակն անցել է», իրենք իզմերով չեն առաջնորդվում: Բայց, փատորեն, սրանցը սորոսիզմն է, թուրքիզմը, ադրբեջանիզմը, կապիտուլյանտիզմը, հակազգայինիզմը: Այս իզմերով 4 տարվա ընթացքում տապալեցին տասնամյակներով ստեղծվող համակարգերը եւ տասնամյակներով ձեւավորվող երազանքները: Հասկանալի է, որ երկիրը գտնվում է կործանման, լինել-չլինելու եզրին, եւ այս իրավիճակում երկիրը չի կարող առաջ գնալ անգրագետ, անպիտան, պարտվողական եւ նշածս իզմերով առաջնորդվող իշխանությունով, որովհետեւ այդ ճանապարհը տանում է դեպի վերջնական եւ անվերադարձ կործանման: Հետեւապես ազատվել այս իշխանությունց առաջին նվազագույն պայմանն է, որպեսզի երկիրը չկործանվի, եւ 10 տարի հետո չասենք` ո՞ւր է Սյունիքը, Սեւանը, Արցախը, մյուս տարածքները: Բայց հարց է ծագում` լավ ազատվեցինք այս իշխանությունից, իսկ ո՞ւմ ենք փոխանցում երկիրը, ո՞րն է երկիրը փրկելու ճանապարհը: Ի վերջո, մենակ ասելով, թե մենք Արցախը չենք տա Ադրբեջանին` քիչ է, պետք է անել: Իշխանափոխությունից հետո ի՞նչ պետք է անել, սա շատ կարեւոր խնդիր է, եւ այդ ծրագրերն այսօր նույնպես պետք է հանվեն հրապարակ եւ քննարկվեն:

– Ովքեր փողոցներում եւ հրապարակներում հիմա պայքարում են, ասում են, թե դեռ ժամանակը չէ` ներկայացնելու ժամանակավոր կառավարության կազմ կամ հնչեցնելու հավանական լիդերի անուն…

– Իհարկե, անհատական անուններ տալու ժամանակը չէ: Երբ 17 կուսակցությունները ժամանակին միավորվեցին, եւ հետո ասվեց, որ Վազգեն Մանուկյանին առաջարկում են` որպես անցումային կառավարության ղեկավար, մենք դեմ էինք: Ասում էինք, որ անհատական անուններ տալու ժամանակը չէ, այլ ծրագրեր ներկայացնելու ժամանակն է, թե ինչպես ենք փրկելու երկիրը, որ ճանապարհով ենք գնալու, որ «իզմի» կողմնակից ենք` ազգային գաղափարախոսակա՞ն, թե՞ լիբերալ: Ժողովուրդը պետք է իմանա` որ քաղաքական ուժն ինչ է առաջարկում: Օրինակ` ինչպես այս 4 տարիներին, այնպես էլ դրանից առաջ մենք մշտապես դեմ ենք եղել սորոսիզմին, արեւմտյան, ամերիկյան, թուրքական լոբիստներին: Մինչդեռ այն ուժերի մեջ, ովքեր այսօր քննադատում են Նիկոլին, կան մոլի արեւմտամետներ: Մենք իրենց հետ ընդհանուր ճանապարհ չունենք անցնելու` անկախ նրանից նրանք կողմ են Նիկոլին, թե` դեմ: Որովհետեւ իրենք էլ Նիկոլի նման են, ուղղակի, հիմա փորձում են վաստակել ինչ-որ միավորներ: Բայց կան ուժեր, ովքեր իրենց անցած ուղով ցույց են տվել իրենց նվիրվածությունը ազգային գաղափարներին: Մեր շարժումը դեռեւս նախորդ տարվա փետրվարի 6-ին կայացած համագումարի ժամանակ իր բանաձեւում շեշտել է, որ մենք դեմ ենք այս իշխանություններին եւ գտնում ենք, որ օր առաջ նրանցից հրաժարվելը օգուտ է մեր երկրին, բայց նաեւ ասում ենք, թե հետո ինչ պետք է անենք: Ուժեղ Հայաստան տեսնում ենք Ռուսաստանի հետ, ինչի համար անհրաժեշտ է նոր միություն ձեւավորել: Մեր առաջարկած ծրագիրը ապահովելու է երկրի անվտանգությունը օտար երկրների հատուկ ծառայությունների գործակալներից եւ ազդեցությունից, զարգացնելու է կրթությունը, առողջապահությունը, տնտեսությունը: Այդ նոր, մեծ միության շրջանակներում շատ կարեւոր է հայրենադարձության կազմակերպումը, ինչի հաշվին նաեւ շեշտակի կաճի բնակչության թիվը: Իսկ դեպի Հայաստան հայրենադարձության փորձը մենք տեսել ենք, երբ եղել ենք Ռուսաստանի հետ մեկ միության մեջ: Մինչդեռ այսօր տեսնում ենք դատարկվող երկիր, որովհետեւ մարդիկ այստեղ ապագա չեն տեսնում: Դրա համար քաղաքական ուժերը պետք է ցույց տան, թե ինչ ապագա են առաջարկում: Իսկ ժողովուրդը թող ընտրի` որ ճանապարհն է ուզում: 

«ՊԵՏՔ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԼԻՆԵՆ ՈՉ ԹԵ ԻՐԵՆՑ ԱԹՈՌՆԵՐՈՎ, ԱՅԼ` ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՄԲ»

– Ըստ Ձեզ` 2018-ի իշխանափոխության ժամանակ կիրառված տեխնոլոգիաներով` այսօր հնարավոր կլինի՞ հեռացնել այս իշխանությանը:  Գոնե մինչեւ այս պահը տպավորություն է, որ իշխանական շրջանակները խիստ անհանգստացած չեն եւ բավական պինդ են նստած իրենց աթոռներին:

– Եթե այս իշխանության մեջ գոնե մի կաթիլ հայի արյուն կա, պետք է անհանգստացած լինեն ոչ թե իրենց աթոռներով, այլ` երկրի կործանմամբ: Աթոռն այսօր կա, վաղը չկա, ոչ ոք այն աշխարհ աթոռով չի գնում, այլ գնում եւ կանգնում է Աստծո դատաստանի առաջ եւ պատասխան է տալիս իր արածների ու չարածների համար: Այսօր կորցրել ենք 5 հազար երիտասարդների կյանք, հսկայական տարածքներ, կազմաքանդված է բանակը եւ տնտեսությունը, կորցրել ենք միջազգային վարկանիշը եւ շարունակում ենք կորցնել: Մենք դեռ 2018-ին զգուշացնում էինք, որ այս ամենը լինելու է, բայց ժողովուրդը հույսեր էր փայփայում, որ երկնքից մանանա է թափվելու, ու բոլոր հարցերն ինքնըստինքյան լուծվելու են: Մեզ այն ժամանակ շատերը չլսեցին, բայց այսօր իրավիճակն այլ է: Հիմա բոլորն են անհանգստացած, պարզապես, այդ անհանգստանալու եզրակացությունն է տարբեր. մի մասը դուրս է գալիս փողոց` պայքարելու իր երկրի համար, մի մասն էլ օտարվում է իր երկրից եւ տեղ է ման գալիս, որպեսզի փախչի: Շատ քիչ մարդիկ կան, ովքեր անտարբեր են, որովհետեւ երկրի եւ իրենց ճակատագիրը անբաժանելի են` ինչ կլինի երկրի հետ, նույնն էլ կլինի այդ երկրում ապրող մարդկանց հետ: Իհարկե, կան նաեւ, այսպես ասած, գնչուական տարբերակներ, ովքեր ասում են` «որտեղ հաց, այնտեղ` կաց» ու գնչուների նման ընկնում են տարբեր երկրների փողոցներ, սա էլ ճիշտ չէ: Հայը պետք է ապրի, արարի Հայաստանում: Յուրաքանչյուրս պատասխանատու ենք այս հողի համար, բազմադարյան պատմության մեզ փոխանցված ժառանգության եւ մեր ապագա սերնդի համար: Չէի ցանկանա, որ արդյունքում հայը նմանվեր այն ազգերին, ովքեր ցրված են ամբողջ աշխարհով մեկ եւ չունեն որեւէ պետականության, իսկ իրենք, որպես ազգ, կորսված են: 

– Կան որոշակի մտավախություններ, որ տեղի ունեցող քաղաքական պրոցեսները ժողովրդի գլխին բերելու ենք «Նիկոլ-2» տարբերակի, կամ իրավիճակը վերածվելու է քաղաքացիական պատերազմի...

– Ցանկացած բանականություն ունեցող մարդ ձեր ասած մտավախություններն ունի: Մեզ նման փոքր երկրներում ժողովրդին մանիպուլիացիայի ենթարկելը շատ հեշտ է: Կան երկրներ, որոնք ունեն մանիպուլիացիայի ենթարկելու հազարամյա փորձ: Օրինակ` անգլիացիները գիտեին ժողովուրդների հետ ինչպես վարվել, որ իրենց գաղութատիրական համակարգը պահպանեին, ինչը շարունակվում է նաեւ այսօր: Դրա համար պետք է տեսնենք, թե  ով ով է, ով ինչ է արել, ինչպես է ապրել եւ վերջապես` ինչ է առաջարկում: Այնպես որ, շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ որոշումներ կայացնելուց առաջ` ականջալուր լինեն այն փորձառու քաղաքական ուժերին, ինչպիսին 33-ամյա ՍԻՄ կուսակցությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top