Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային. CNN

Սպորտ

ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային հենց մայիսի 9-ին, ինչը թույլ կտա լիարժեք մոբիլիզացնել Ռուսաստանի պահեստային ուժերը, գրում է CNN-ը:

Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Պուտինը կօգտագործի օրվա խորհրդանշական նշանակությունը և քարոզչական արժեքը՝ հայտարարելու Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների մասին:

Պաշտոնյաները հակված են հետևյալ սցենարին՝ Պուտինը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ուկրաինային մայիսի 9-ին: Մինչ օրս ռուսական կողմը պնդում է, որ հակամարտությունը սոսկ «հատուկ ռազմական գործողություն» է, որի հիմնական նպատակը «ապազգայնացումն» է:

«Կարծում եմ, որ նա կփորձի հեռանալ իր «հատուկ գործողությունից»: Նա հիմք է ստեղծում, որպեսզի կարողանա ասել՝ «տեսեք, սա այժմ պատերազմ է նացիստների դեմ, և ինձ ավելի շատ մարդ է պետք»», -  LBC ռադիոյին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: 

Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները հաշվարկել են, որ առնվազն 10 000 ռուս զինվոր է զոհվել պատերազմի ընթացքում:

Մայիսի 9-ի վերաբերյալ մյուս տարբերակները ներառում են Ուկրաինայի արևելքում գտնվող Լուգանսկի և Դոնեցկի տարածքների բռնակցումը, հարավում Օդեսայի համար մեծ ճնշում գործադրելը կամ հարավային նավահանգստային Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հռչակումը:

ԱՄՆ-ն ունի «խիստ արժանահավատ» հետախուզական տվյալներ այն մասին, որ Ռուսաստանը «մայիսի կեսերին» կփորձի բռնակցել Լուգանսկը և Դոնեցկը, երկուշաբթի ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։ Կան նաև նշաններ, որ Ռուսաստանը կարող է ծրագրել «ժողովրդական հանրապետություն» հռչակել հարավարևելյան Խերսոն քաղաքում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ