Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt Պուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)

Իրավապահ մարմիններն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը. ՀԺՄ–ն դատապարտում է

Թավշյա տեռոր

Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են  իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիսների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք:

Հիշեցնենք, որ ոստիկանները, ըստ միջազգային կանոնների, պետք է լինեն համազգեստով՝ հստակ տեսանելի անհատականացնող տվյալներով՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Նշյալ կանոները անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների և ոստիկանության ծառայության աշխատակիցների կողմից շատ հաճախ չեն պահպանվում, ոտնահարվում են:

Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։

Քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել և ուշագնաց է եղել  Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը: Նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Հերացի փողոցի վրա սև դիմակավորները հրել ու հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանումը։ Խանջյան փողոցում ոստիկանները հրմշտել ու խոչընդոտել են նկարահանման աշխատանքը։

Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաները լուսաբանող լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու լկտի և սանձարձակ,  քրեաօլիգարխիկ բանդայի գործողություններին հարիր ակտերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք խստորեն պահպանել լրագրողների մասնագիտական գործունեությունը հարգելու իրենց պարտականությունը, որը ամրագրված է՝ ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ՝ բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով։

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին՝ վերջինիս հիշեցնելով, որ նա ոչ թե առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող։

Տեղի ունեցած միջադեպերի առիթով հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի, տեղական և միջազգային իրավաշտպան կազմակերպությունների ուշադրությունը, որոնց լռությունն ու անգործությունն ավելի է խորացնում հանրության շրջանում արմատացած այն կարծիքը, որ նրանք աշխատում են երկակի ստանդարտներով և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետևելու է քաղաքական գործընթացները լուսաբանող բոլոր լրագրողների իրավունքների խախտումների դեպքերին, արձանագրելու է դրանք՝ հետագայում կատարողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված