Բերման է ենթարկվել 125 քաղաքացի
ՄշակութայինՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, այս պահի դրությամբ, Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 125 քաղաքացի:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ 08։30-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
