Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ստորագրվել է Իրան-Ռուսաստան տրանսպորտային համապարփակ համաձայնագիրը

Սպորտ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Մոսկվայում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր են ստորագրել, գրում է parstoday.com-ը:

ՌԴ տրանսպորտի նախարարի հետ բանակցությունների ավարտին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, ով գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Մոսկվա, ստորագրել է Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային համագործակցության համապարփակ համաձայնագիրը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն այս համաձայնագրի ստորագրման շրջանակում ասել է. «Իրանը շահագրգռված է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը իր հարևանների հետ: Իրանը սահմանակից է 15 երկրների հետ, և Ռուսաստանը մեզ համար կարևոր է որպես հարևան, որի հետ ունենք պատմական հարաբերություններ»։

Ղասեմին հավելել է. «Եթե ​​Իրանն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցեն, երկու երկրների դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի սահմանած պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավլիևնա սել է. «Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքը կարող է հիմք հանդիսանալ Ռուսաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի միջև համագործակցության ընդլայնման համար, և այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պայմանագրի ստորագրում»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ