⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ՌԴ֊ն գերճշգրիտ հրթիռներով խոցել է ուկրաինական 38 օբյեկտ․ ՌԴ ՊՆ

Ներքաղաքական

«Օրվա ընթացքում բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները խոցել են Ուկրաինայի 38 ռազմական թիրախներ, որոնց թվում՝ 20 դասակի հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 տարածք, Վոլնոե Պոլե գյուղի մոտ վառելիքի պահեստ, ռադիոլոկացիոն կայանը»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք և երեք «Տոչկա-Ու» հրթիռներ։ «Օրվա ընթացքում երեք ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռներ են խոցվել օդում՝ Իզյումի, Նովայա Դմիտրովկայի, Սուխա Կամենկայի, ինչպես նաև «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգի հրթիռներ՝ Տոպոլսկոյե բնակավայրի մոտ», - ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են նաև ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ