Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

ԱՄՆ֊ն և ԵՄ֊ն մտադիր են Ռուսաստանի հետ կռվել «մինչև վերջին ուկրաինացին». Լավրով

Զարկերակ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ «մինչև վերջին ուկրաինացին» պայքարելու ցանկության մասին։ Հարցազրույցի տեքստը Lenta.ru-ի տրամադրության տակ է։

Ռուս նախարարի խոսքով՝ Արևմուտքի երկրները բացարձակ անտարբեր են Ուկրաինայի ճակատագրի նկատմամբ։ «Այժմ մենք ականատես ենք դասական երկակի ստանդարտների դրսևորմանը և արևմտյան կեղծավորությանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Կիևի ռեժիմին հրապարակայնորեն աջակցություն հայտնելով հանդերձ՝ ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են՝ թույլ չտալու գործողությունների ավարտը և քաղաքական պայմանավորվածությունների հասնելը։

Նրա խոսքով՝ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների միջոցով անվերջ հոսքով տարատեսակ զենքեր են ուղարկվում Ուկրաինա։ «Այս ամենն արվում է «ներխուժման դեմ պայքարի» պատրվակով, բայց իրականում ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են պայքարել Ռուսաստանի դեմ «մինչև վերջին ուկրաինացին»»,- հավելել է Լավրովը։

Նա հորդորել է արևմտյան երկրներին ուշքի գալ և դադարեցնել Կիևին զենք ու զինամթերք մատակարարելը, եթե շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ