⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մերկելից ավելի լավը չես դառնա. Մեդվեդևը՝ Գերմանիայի կանցլերին

Ներքաղաքական

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողանա «մաքրել իր անհաջողությունների մեղքը» և ամեն ինչ բարդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս ժողովրդի վրա։ Սովորական գերմանացիները դեռ կարող են տարբերել ճշմարտությունը մանիպուլյացիայից, ասել է նա՝ մեկնաբանելով Die Welt թերթի համար Շոլցի հոդվածը:

Դրանում կանցլերն ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը նպատակ ունի ոչնչացնել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները։ Նա նաև հիշեցրել է ուկրաինական Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, իր կարծիքով, ռազմական հանցագործություններ են ռուսական կողմից։

«Հոդվածը միջակ է, կարգախոսները նույնն են՝ մենք ունենք ժողովրդավարություն, և ամեն ինչում մեղավոր են Պուտինն ու ռուսները... Չի ստացվի։ Գերմանացի քաղաքացին ավելի ուժեղ է, քան ամերիկացի աշխարհականը, նա չի մոռացել մտածելու ձևը... չես մաքրի հայրենի երկրում անհաջողություններիդ մեղքը և չես դառնա ավելի լավը, քան գերմանացիների սիրելի Անգելան (Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկել)»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում:

Նրա խոսքով, Գերմանիայի ներկայիս կանցլերի վարկանիշն ընկնում է, իսկ գնաճը՝ բարձրանում։

«Դրա համար, իհարկե, մեղավորը ռուսներն են»,- հեգնել է Մեդվեդևը։




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ