⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Որն է ըննդիմության Արցախը փրկելու կոնկրետ ծրագիրը․ Գեղամ Մանուկյանի ուշագրավ պատասխանները

Թեմա

Արցախը փրկելու կոնկրետ ի՞նչ ծրագրիր, ի՞նչ քայլեր է անելու այսօր փողոց դուրս եկած ընդդիմությունը, հարցի պատասխանը, որը հուզում է այսօր ամեն երկրորդ քաղաքացուն, փորձել ենք ստանալ պատգամավոր Գեղամ Մանուկյանից, ով հարցը լսելուն պես ասած․

-Դե գիտեք շատ կարեւոր հարց եք տալիս, բայց ես չեմ կարող դրա մասին էպես մի հարցազրույցով ասել։

-Ինքներդ նշեցիք, որ կարեւոր է, խնդրում եմ հակիրճ պատասխանեք եւ ներկայացրեք կոնկրետ Արցախի փրկությանը միտված Ձեր քայլերը։

-Կարող եմ ուղղակի կետերով մատնանշել։

-Խնդրեմ։

-Անվտանգային համակարգի վերականգնում՝ պաշտպանության համակարգից սկսած մինչեւ ներքին, արտաքին անվտանգային հարցեր։ Երկրորդ, դիվանագիտական համակարգի ամբողջական սթարթ, Հայաստանյան համերաշխության վերականգնում, արտաքին ուժերի հետ շատ ավելի կանխատեսելի եւ խորքային հարաբերություններ։

-Շատ լավ բաներ ասեցիք, բայց խնդրում եմ կոնկրետ Արցախի փրկությանը միտված ծրագիրը ներկայացրեք։

-Իրականում այդ ռեսուրսները այսօր պետական կառավարման համակարգից դուրս են եւ մենք մեր բոլորս պետք է ջանքեր գործադրենք։

-Հասկացա, այս պահին, փաստորեն, դեռ ջանքերի մասին է խոսքը։

-Գիտեք այս թեման ծավալուն է շատ։

-Պարոն Մանուկյան, շարժմանը միանում են նաեւ այս իշխանությունների կառավարության մաս կազմած արդեն նախկին պաշտոնյաններ։

-Հա ինչ անենք, մեր շարժմանը առաջին հերթին կուզեմ նշել, որ միանում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր 2018-ին եղել են Նիկոլ Փաշինյանի կողքը։

-Դե Դուք էլ եք եղել 2018թ․-ին նրա կողքը։

-Ես քաղաքացիների մասին եմ խոսում , մեզ միացել են նաեւ քաղաքացիներ, ովքեր վերջին՝ 2021թ․-ի ընտրություններին էլ  քվերարկել Փաշինյանի օգտին, բայց հետո տեսել են, որ նրանց խաբել են։ Այնպես որ մեզ միանում են մարդիկ, ովքեր խաբված են եղել, ովքեր մոլորված են եղել։ Այդ թվում նաեւ, այո, պաշտոնյաններ, ովքեր ժամանակին համալրել այս իշխանությունների մասը։ Հետո, մեզ միացած պաշտոնյանները տարբեր փուլերում հրաժարական են տվել իրենց քաղաքացիական դիրքորոշումները հայտնելով։

-Բայց․․․

-Կներեք, մեր երթը մեկնարկում է, այլեւս չեմ կարող զրուցել, շնորհակալություն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ