Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռազմաճակատային երեկվա իրադրության վերաբերյալ հետաքրքիր ամփոփում է հրապարակել: Դրանքվ, փաստացի, ուկրաինական ԳՇ-ն ընդունում է հետեւյալը.
1. Իզյումի ուղղությամբ ՌԴ զինված ուժերը գործում են 1-ին տանկային բանակի, Արևմտյան ռազմական օկրուգի 20-րդ բանակի, 35-րդ համակցված զինուժի, Արևելյան ռազմական օկրուգի 68-րդ բանակային կորպուսի և օդադեսանտային զորքերի ուժերով։ Իզյումի ուղղությամբ զորքերի լրացուցիչ տեղափոխումն ապահովելու համար ռուսական բանակը լրացուցիչ անցումներ է ստեղծում Սևերսկի Դոնեցով:
2. Դոնեցկի և Տաուրիդայի հատվածում ՌԴ ԶՈՒ-ն առաջ է շարժվում Լիմանսկի, Սևերոդոնեցկի և Պոպասնյանսկի ուղղություններով, լիակատար վերահսկողություն է հաստատել Ռուբիժնեի և Պոպասնայի վրա և պատրաստվում է առաջ շարժվել դեպի Սևերոդոնեցկ։
3. Ռուսական բանակը օդային հարվածներ է հասցնում Մարիուպոլին` կենտրոնացնելով իր հիմնական ջանքերը «Ազովստալում» Ուկրաինայի զինված ուժերի արգելափակման վրա, ինչպես նաև իրականացնում է ստորաբաժանումների մի մասի տեղափոխումը Մարիուպոլից Կուրախովի ուղղությամբ։
Այսպիսով, Ուկրաինայի ԳՇ-ն փաստում է, որ Դոնբասի ինչպես հյուսիսային, այնպես էլ` հարավային հատվածից ռուսական հարձակումն ակտիվորեն զարգանում է, մի շարք առանցքային կետեր արդեն գրավված են: Իսկ դա նշանակում է, որ այդ երկու ուղղություններով հարձակվող զորքերը բավականին արագ տեմպերով մոտենում են իրար, եւ հասնելով, կստեղծեն մի մեծ «կաթսա» ուկրաինական ողջ դոնբասյան խմբավորման շուրջ:
