⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Պահանջում եմ հիմնավորել ՀՀ ոստիկանության անգործությունը՝ 2018-ի ապրիլին եւ բիրտ ուժի կիրառումը՝ 2022-ի ապրիլին. Աղեկյան

Միջազգային
Երեւանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ հարցում է ուղարկել ՀՀ ոստկանապետ Վահե Ղազարյանին, որում մասնավորապես ասված է. «2018 թվականի ապրիլ ամսին մի խումբ սրիկաներ կոտրեցին «Հայաստանի հանրային ռադիո-ի դուռը եւ խուլիգանությամբ ներս մտան։ Փաստեմ, որ «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ եւ գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո: Ինքս անձամբ տեսել եմ, որ ավտոմատակիր ոստիկանները հսկում են նշյալ շինությունը։ Պահանջում եմ տեղեկացնել, թե ո՞ւր էին այդ պահին այս ոստիկանները եւ ինչո՞ւ բերման չենթարկվեցին խուլիգանական արարքի կազմակերպիչն ու մասնակիցները։ Մեզ արգելում են անգամ քայլել Երեւանի փողոցներով, զրկում խաղաղ ակցիա իրականացնելու մեր սահմանադրական իրավունքից։ Պահանջում եմ հիմնավորել ՀՀ ոստիկանության անգործությունը՝ 2018-ի ապրիլին եւ բիրտ ուժի կիրառումը՝ 2022-ի ապրիլին։ Հիշեցնեմ՝ փողոցը, որ փակել է ՀՀ ոստիկանությունը, պետական պահպանության ենթակա շինություն չի հանդիսանում»։
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ