Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Մարուքյան Միանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ Զարգարյան Մխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնում Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից Մեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել

Մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում. հերոս Գալեյանի հայր

Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ դատախազությունը վերջինիս` որպես մեղադրյալի ներգրավելու միջնորդությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5-օրյա ժամկետում: Ի՞նչ են պատրաստվում անել այս ընթացքում զոհվածների ծնողներն ու հարազատները, հետաքրքրվեցինք անմահացած հերոսներից Մխիթար Գալեյանի հորից` ԳԱՐԻԿ ԳԱԼԵՅԱՆԻՑ: Նա նախ նշեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ:

– Արյան գին ենք ուզում, մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժը կամ քաղաքացին է պայքարում, եթե իրենք պատրաստ են յուրաքանչյուրիս կողքին կանգնել եւ հասնել նրան, որ հանցագործը պատժվի: Ես հասկացա, որ Ազատության հրապարակում  այս պայքարը չի ստացվի, դրա համար հավաքվում ենք գլխավոր դատախազության դիմաց ու այդտեղ էլ պետք է մնանք, ոչ մի տեղ չենք գնալու: 

– Պարոն Գալեյան, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում բողոքի ակցիաներ իրականացնել գլխավոր դատախազության դիմաց:

– Մինչեւ երկրի դատական համակարգի ղեկավարները, աշխատակիցները  կայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան: Եթե կան գեներալներ, ովքեր իմ ասածներից վիրավորվել են, թող գան եւ կանգնեն այստեղ ու ասեն, թե որ գեներալն ու գնդապետը փախավ: Այնպես որ, ես Գլխավոր դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ:

– Հակակոռուպցիոն կոմիտեն 5-օրյա ժամկետում է պատասխանելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանք կառաջադրվի: Եթե պատասխանը բացասական լինի, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Եթե բացասական լինի, ուրիշ գործողությունների ենք գնալու, որովհետեւ մեր պահանջն արդար է: Յուրաքանչյուր ծնող վայրկյան առաջ ուզում է, որ այս հարցի լուծումը լինի: Այս հինգ օրը խնդիր չէ, տարի ու հինգ ամիս սպասում ենք, այս 5 օրն էլ ենք սպասելու: Բայց յուրաքանչյուրս ուզում ենք վայրկյան առաջ գոնե մի օր գլուխներս հանգիստ բարձին դնել ու մեր երեխեքին ասել` ձեր արյան պատասխանը տալիս են, «սայլը տեղից շարժվել է»: Տականքի պես գնդակը գցել են Սասուն Խաչատրյանի դաշտը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ), էլ ի՞նչ ասես, որ երկրի գլխավոր դատախազը դհոլ է նվագում յութուբում, երեւի, սերիալ էլ կնայի: 

– Զոհված զինվորների ծնողների շրջանում այս օրերին որոշակի լարվածություն կա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ծնողներով գոռում ենք, էմոցիաներով ենք խոսում իրար հետ, բայց բոլորս   անպատ հարեւաններ ենք: Տարբերակ չկա, էլի գնալու ենք Եռաբլուր ու ամեն մեկս մեր երեխեքին ենք նայելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասինՎեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ողեկցությամբ կիրակնօրյա պատարագի էր գնումԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՄեղրիում կառուցվող թունելից 2 իրանցի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Այսօր ձմեռային արևադարձն է. ցերեկվա տևողությունն օր օրի ավելանալու է. Սուրենյան (Տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացել Շու’տ ապաքինվիր և շարունակի’ր քո հայրենանվեր գործը. Տեր Վրթանեսի կինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Ղրղզստանի առաջնորդի հետՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված