Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ

Պուտինը և Զելենսկին հրավիրվել են G20 գագաթաժողովին

Ախ կանայք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթաժողովին, հայտնում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան G20-ի գագաթաժողովին հրավիրելու համար։

Գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի նախագահին, հայտնում է, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին միջոցառմանը հրավեր են ստացել։

Վիդոդոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև G20-ի գործունեության վերաբերյալ։ Ընդգծվում է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, և խաղաղ բանակցություններին հնարավորություն տրվի», - Twitter-ում գրել է Ինդոնեզիայի առաջնորդը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ