⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մեր միակ թիրախը Նիկոլն է. Արմեն Աշոտյան

Միջազգային

Հանրապետական կուսակցությունը երեկ նոր «դրայվ» մտցրեց արդեն օրեր շարունակ Երեւանում ու մարզերում սկսված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին: ՀՀԿ-ականները քայլերթով շրջեցին երեւանյան փողոցներով, ոստիկանների համար չնախատեսված փողոցներ փակեցին եւ մի լավ վազացրին այս ու այն կողմ: ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ գնահատմամբ` այս շարժումն ընդդիմադիր շարժում չէ, այլ ժողովրդական է: Դիմելով ժողովրդին` նա ասաց. «Ընդդիմությունը ձեզ «փեշքեշ», աշխատեցրեք` համաժողորդական շարժումը հաջողությամբ պսակելու եւ մեր համազգային իղձերին հասնելու համար»:

– Իշխանությունը, կարծես, շարունակում է ամուր կառչած մնալ իրենց աթոռներից: Ըստ Ձեզ, հնարավոր լինելո՞ւ է առանց քաղաքացիական պատեազմի, արյուն թափվելու հասնել իշխանափոխության: 

– Այս իշխանությունը վախեցնում է մարդկանց պատերազմներով` լինի ներքին, թե` արտաքին: Պատահական չէ, որ Ալիեւը հենց տեսավ, որ Հայաստանում զարթոնք է, ազգային շարժում է, ժողովուրդը ոտքի է ելել, օրեր առաջ Նիկոլի «պասով» սպառնաց պատերազմով: Այո՛, Նիկոլենք սպառնում են մեզ պատերազմով նաեւ ներքին ճակատում: Արդեն միջադեպեր գրանցվել են, որոնք վստահ եմ` սադրանքներ էին: Ուստի, առիթից օգտվելով, խնդրում եմ մեր ժողովրդին` զսպել նյարդերը, տեղիք չտալ սադրանքներին, ֆիզիկական ներգործությունից զերծ մնալ: Մեր միակ թիրախը Նիկոլն է, որը ֆիզիկական սպառնալիքի ենթակա չէ, այլ ենթակա է քաղաքական, արդարադատական, իրավական, բարոյական, աստվածային սպառնալիքների, բայց ոչ երբեք ֆիզիկական: Խնդրում եմ` տեղիք չտանք Նիկոլին եւ իր ոհմակին հրահրելու ներքին բախումներ, լեգիտիմացնելու ուժի կիրառումը: Այս համաժողովրդական շարժումն ինքնին ուժ է եւ ուժ կիրառելու կարիք չունի: Ուժի դեմ ուժ չեն կարող կիրառել: Հետեւաբար զսպենք մեզ, շատանանք, պահանջենք, չտրվենք Նիկոլի ու նրա ուսապարկերի, Ալիեւի եւ մնացած բոլորի հոխորտանքներին: Պահենք մեզ ամուր, ձիգ, որձի պես, որովհետեւ մեր ազգը որձ ազգ է եւ չի համակերպվելու այս չորեքթաթ կարգավիճակի հետ, որին ձգտում է Նիկոլը մեզ ընտելացնել:

– Իրենց հռչակած «խաղաղության օրակարգով» իշխանություններին դեռ հաջողվում է հասարակության մի մեծ զանգածի պահել իրենց աջակիցների շարքերում: Ընդդիմությանը կհաջողվի՞ բացել շարքային քաղաքացու աչքերը:

– Խաղաղության օրակարգը, որին ձգտում է Նիկոլը, սուտ է: Սա խաղաղության օրակարգ չէ, այլ հայերին կզցնելու օրակարգ է: Կհիշեք, լեգենդներ կային, որ օրինակ գետի մոտ մի դեւ էր ապրում, եւ նա, որպեսզի թողներ, որ ժողովուրդը այդ գետից ջուր վերցնի, անպայման տարին 10 աղջիկ ու 10 տղա էր ուզում, որպեսզի ուտի: Նիկոլն այդպիսի խաղաղություն է պարտադրում: Նա ուզում է ադրբեջանական դեւին բերել եւ նստեցնել մեր տների վրա, որպեսզի ամեն տարի երիտասարդ տղաների եւ աղջիկների զոհ տան, բոլորիս վրա մահվան սուրը կախված լինի, ինչ է թե` օրը 24 ժամ թողնեն, կներեք համեմատության համար, բայց թուրքի կողմից միզած ջուրը խմել: Համաձա՞յն ենք դրան, վստահ եմ` ոչ: Իհարկե, կարող է լինեն մարդիկ, ովքեր համաձայն են: Հիմա շատ տարբեր են մարդիկ, Նիկոլին հաջողվել է մի բան` մարդկանց մեջ բացահայտել ամենաստոր, ամենանենգ, ամենաանբարոյական երեւույթները: Ավտովթարի ենթարկված երիտասարդ կնոջ մահվան հետ կապված արձագանքների մի մասը դրա մասին են վկայում: Սարսափում ես, որ այդպիսի մարդիկ կարող են լինել մեր երկրում, որոնք կարող են հրահանգ տալ իրենց ֆեյքերին, որպեսզի այդ երիտասարդ աղջկան եւ իր չծնված երեխային անվանարկեն եւ քաղաքականացնեն նրա մահը: Ինչքան Նիկոլը կա, կա մահ: Մահը մեր տնից կարող է գնալ մի դեպքում` եթե մահի դեմ կռիվ տանք: Իսկ եթե մահին հանձնվում եք, այն տիրելու է մեր երկրում, մեր օջախներում, մեր հողի վրա: 

– Ժողովրդի մի հատված էլ կա, որ չի միանում այս պայքարին` սպասելով, թե, ի վերջո, ե՞րբ է ներկայացվելու` ո՞վ է լինելու հաջորդ իշխանության կամ ժամանակավոր կառավարության առաջնորդն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնողները` հաջողելու դեպքում:

– Մարդիկ պետք է միանան այս պայքարին ոչ թե Արմեն Աշոտյանի, Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար, այլ հենք իրենք իրենց համար: Այս իշխանությունը եւ երկիրը պետք է վերջապես դառնա ժողովրդինը: Ես ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ էլ որեւէ ակնկալիք ունեմ: Ավելի անկեղծ ասեմ` որ օրը Նիկոլը հրաժարական տվեց, իմ անձնական կյանքում մի բան է փոխվելու` վերջապես սափրվելու եմ: Ուխտ եմ արել, որ մինչեւ այս պատերազմի հիմնական մեղավորը պաշտոնանկ չլինի եւ չարժանանա դատարանի պատժին ու հանրային պարսավանքին, այսինքն` արդարությունը չվերականգվի, չեմ սափրվելու: Իմ կյանքում ուրիշ ոչինչ չի փոխվելու: Մեկ էլ լիաթոք շնչելու եմ իմ քաղաքում, իմ երկրում, ինձ հայ եմ զգալու: Հավատացե՛ք, սա ո՛չ պաշտոնի, ո՛չ էլ նյութական արժեքների պայքար է, այլ` ընդամենը հայ մնալու:

– Իսկ հնարավոր իշխանափոխության դեպքում` ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակի շտկումը: Եթե Հայաստանը չգնա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, ինչպես  Փաշինյանը, ապա ի՞նչ է անելու:

– Ընդդիմության մեջ կան այնպիսի գործիչներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած այսօրվա իշխանության ամբողջ դիվանագիտական, արտաքին քաղաքական եւ այլ պոտենցիալից ավելին են: Այսօրվա իշխանության մեջ ո՞վ է իրականացնում արտաքին քաղաքականությունը, Նիկո՞լը, որը երբ դեպուտատ էր, իրեն չէի տանում լուրջ տեղեր: Իր խմբակցությունից գալիս էր Էդմոն Մարուքյանն ու Արամ Զ. Սարգսյանը, իսկ Նիկոլը գալիս էր միայն ուտելու եւ զբոսնելու տեղերը: Իսկ Արարատ Միրզոյանն էլ ու արտաքին քաղաքականությունն իրար հետ, ընդհանրապես անհամեմատելի են: Դեռ դնում եմ մի կողմ օդում կախված եւ իր վրա մնացած «օմեգա» կոչված խարանը: Թե՞ արտաքին քաղաքականությամբ զբաղվում է Արմեն Գրիգորյանը, լո՞ւրջ եք ասում: Այդ անբարոյական անձնավորությունը պատրաստ է իր պաշտոնի համար վաճառել ամեն ինչ: Վստահեցնում եմ` հենց ժողովուրդը ոտքի կանգնի, դառնա գործոն, մեզ վրա ուշադրություն են դարձնելու նաեւ աշխարհի ուժեղները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ