⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«ՊԵՏՔ Է ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՄՐԱՊՆԴԵԼ».ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ

Ներքաղաքական

 

Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա համերգ` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Համերգին իրենց կատարումներով հանդես կգան Հայաստանի ճանաչված եւ սիրված երգիչներ, այդ թվում նաեւ` ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

– Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում կազմակերպվող համերգին Դուք նույնպես երգելու եք: Հայ- ռուսական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

– Ինձ թվում է` հայ-ռուսական հարաբերությունները շատ շուտվանից են ամրապնդված: Եվ ես շատ դրական եմ արձագանքում դրան, քանի որ ինքս երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում: Շատ լավ գիտեմ ռուսների հոգեբանությունը: Ամեն ազգ ունի իր մենթալիտետը, ապրելաձեւը: Պետք է ռուսների հետ հարաբերություններն ավելի շատ ամրապնդել:

– Հայ ժողովրդի մի ստվար խումբ կա, որոնց թվում է` բարեկամանալով ռուսի հետ, կկորցնենք մեր դրոշն ու անկախությունը:

– Յոթ հարյուրի տարի  պետականություն, դրոշ, զինանշան չենք ունեցել ու եղել ենք թուրքի, պարսիկի լծի տակ: Այդ ժամանակ Ռուսաստա՞նն էր մեղավոր: Մենք էինք մեղավոր, որ պարտվեցինք պատերազմներում տարբեր դավաճանների պատճառով ու այս օրին հասանք: Յոթանասուն տարի եղել ենք Սովետական Միության կազմի մեջ եւ ավելի հզոր ազգ ենք եղել քան հիմա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ