⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Ժողովրդական ճնշում` սա է լուծման բանալին. Կարինե Նալչաջյան

Հանդիպում

Երեւանում եւ մարզերում շարունակվում է ընդդիմության ապակենտրոն, ցանցային պայքարը` անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ ողջ իշխանության հրաժարականի պահանջով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

– Երկրում ներքաղաքական մթնոլորտը թեժանում է: Ըստ Ձեզ, նախեւառաջ հոգեբանական առումով` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա այն զարթոնքն է, որն այդքան ցանկանում էինք եւ որին այդքան սպասում էինք: Կա ինչ-որ մի պահ, երբ դանակը ոսկորին է հասնում, եւ արդեն մարդիկ, իսկապես, սթափվում են, մի կողմ են թողնում կեղծ դատողությունները, սին հույսերը եւ բախվում են դաժան իրականության հետ: Սա հենց այդ պահն է: Այս պրոցեսները, որոնք ընթանում են, շատ հուսադրող են, որովհետեւ եթե բոլորիս մեջ արժանապատիվ հայ մարդը չարթնանա, պահանջատեր չլինի, ուղղակի, մեր պատմության վերջակետը հենց այսօր կդնենք: Չէ՞ որ շատուշատ ժողովուրդներ հայտնվել են պատմության թատերաբեմում, հետո անհետացել են ամենատարբեր պատճառներով: Սրանք մեր ինքնությանը բոլոր կողմերից հարված են հասցնում, մեր ազգն ու երկիրը վերացնելու հստակ ծրագրով են եկել, եւ եթե հիմա էլ հանկարծ ինչ-որ մի պատճառով չհաջողենք, նշանակում է մեր վերջն է: Իմ կարծիքով` մարդիկ ներքուստ, հոգու նուրբ լարերով զգում են վտանգի ահագնությունը եւ արդեն արթնանում են, դուրս են գալիս փողոց, մի քիչ էլ, ու նրանք, ովքեր անտարբեր են, էլի կմիանան մեզ: Մենք հաղթելու ենք:

– Էլ ի՞նչ պետք է լինի, որ բացի քաղաքական գործիչներից, հասարակության ակտիվից, նաեւ շարքային քաղաքացիների լայն զանգվածները դուրս գան փողոց, ինչպես 2018-ի իշխանափոխության ժամանակ եղավ:

– Արդեն կարող ենք ասել, որ բավականին լայն զանգվածներ ոտքի են ելել, բայց մարդկային հոգեբանության այսպիսի մի օրինաչափություն կա` մարդկանց մեծ մասը, ոչ միայն մեզանում, այլ առհասարակ, կոնֆորմիստներ են, հարմարվողներ: Նայած թե կշեռքի նժարը որ կողմում ավելի կծանրանա, մասսայաբար կգնան դեպի այդ կողմ: Հիմա պասիոնարների պահն է` այն մարդիկ, ում հոգում հայրենիքի գաղափարը, հայրենիքին հասցրած հարվածների համար ցավը շատ խորն է, կգնան առաջին շարքերից, եւ մեկ էլ կտեսնենք, թե ինչպես են մեր շարքերը համալրվում եւ արդեն իսկ համալրվում են: Ես լավատեսորեն եմ տրամադրված, որովհետեւ եթե կարողանանք այս աղետից, այս չարիքից ազատվել, ոտքի կկանգնենք, կգան իշխանության հայրենիքը գնահատող մարդիկ, պրոֆեսիոնալներ, եւ կգտնվեն բազմաթիվ ճանապարհներ այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար: Բայց եթե մնանք այս իշխանությունների լծի տակ, մեղմ ասած` որեւէ լավ բանի պետք չէ սպասել:

– Հոգեբանական ճնշո՞ւմ է պետք կիրառել, որ շարքային քաղաքացուց մինչեւ գործող պաշտոնյա դուրս գա եւ միանա փողոցում իրականացվող պայքարին, թե՞ սա այլեւս ոչ թե հոգեբանական, այլ բարոյականության տիրույթում է:

– Գիտեք, բարոյական տիրույթը միշտ կա, բայց ահա այս կարգի իշխանություններն իրենք փախնող տեսակ են: Օրինակ, Նիկոլը տեսակով խառնող ու փախնող է: Հիմա պետք է հասնենք նրան, որ իրենք իրենց գլուխն ազատելու մասին մտածեն: Եկեք պատրանքներ չունենանք, որ ինչ-որ բարոյականություն կարթնանա նրանց կրծքի տակ, հանկարծ կհասկանան, թե ինչի են մասնակից եղել: Դրան պետք չէ սպասել, ուղղակի ժողովրդական մեծ ճնշում է պետք, եթե այն լինի, իրենք, այսպես ասած, զենքերը վայր կդնեն եւ այդ աթոռներից կպոկվեն վերջապես: Ժողովրդական ճնշում` սա է լուծման բանալին: Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, դրանք գնահատում եմ նորմալ եւ համամիտ չեմ այն մարդկանց հետ, ովքեր միանգամից արդյունքի են սպասում: Այսպիսի գործընթացները ժամանակ, որոշակի աստիճանականություն են պահանջում: Երբ 2018-ին այդ դագաղների «հեղափոխությունը» եղավ, ապրիլի 24-ին արդեն մաքրված էր հրապարակը, եւ թոռնիկիս հետ անցնում էի ու լսեցի, որ ոգեւորված մարդիկ ասում են` «Աստված բարին կատարի, բայց եթե լավ չլինի, ձեւը գիտենք, էլի կանենք»: Չէին հասկանում, որ այդպես հեշտ չէ: Տեսեք, արդեն 4 տարի տառապանքի մեջ ենք եւ չենք կարողանում այս իշխանություններին հեռացնել, բայց հիմա եկել է պահը: Կարծում եմ`  ընդդիմության գործողություններն արդեն կարելի է գնահատել գրագետ:

– Նույն տեխնոլոգիաները կիրառել, ինչ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ էր: Ըստ Ձեզ, որքանո՞վ են արդյունավետ, թե՞ այլ գործիքակազմ պետք է ընտրի ընդդիմությունը:

– Մարդկային խմբերի հոգեբանության օրինաչափություններ կան, որոնք միշտ առկա են: Այստեղ շատ կարեւոր է, թե այդ օրինաչափությունների վրա աշխատելով, ներգործման մեխանիզմներն օգտագործելով` դու ինչ գաղափար ես կրում, դեպի ուր ես տանում: Կարելի է մոտավորապես նույն մեխանիզմներն օգտագործելով՝ տանել դեպի կործանում եւ դեպի փրկություն: Շատ կարեւոր է, թե ինչ գաղափարի հետեւից են գնում եւ, իհարկե, լիդերները ովքեր են: Այն ժամանակ մարդիկ գնում էին այնպիսիների հետեւից, որոնց չէին էլ ճանաչում: Եթե մի քիչ ճանաչեին, գուցե չգնային, իսկ հիմա արդեն նույնիսկ հարցեր են դնում, թե սրան չենք սիրում, նրան չենք սիրում… Պետք չէ այդ «նազուտուզը», այսօր բոլորս զինվոր ենք եւ պետք է ոտքի կանգնենք, եթե ուզում ենք, որ մեր երեխաները, մեր թոռները, բառիս բուն իմաստով` ապրեն: Այո՛, կարելի է կիրառել նույն տեխնոլոգիաները, բայց` ի բարօրության, ի փրկության օգտագործելով եւ ոչ միայն նույնը, «զինանոցը» մեծ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված