Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մխիթարյանն ու «Ռոման» դարձյալ տարաձայնություններ ունեն

Միջազգային

Հենրիխ Մխիթարյանի կարիերայի հետագա ընթացքի մասին խոսակցությունները պարբերաբար նոր թափ են ստանում։ Մի քանի օր է , ինչ իտալական մամուլը տեղեկություններ էր հաղորդում, որ հայ ֆուտբոլիստն ու իտալական ակումբը շուտով նոր պայմանագիր կնքնեն։ 

«Ռոմայի» ղեկավարությունը հայտնել է, որ ցանկանում են երկարաձգել պայմանագիրը  Մխիթարյանի հետ, ֆուտբոլիստն իր հերթին մերժել է իր ծառայություններով հետաքրքրվող իտալական մեկ այլ ակումբ` Լացիոյի առաջարկը։ Ամեն ինչ թվում էր թե հստակ է, սակայն պայմանավորվել կողմերը դեռ չեն կարողանում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։ Մխիթարյանը ցանկանում է կնքել երկու տարվա պայմանագիր։

Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ