⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հրաժարական է տվել

Հասարակություն

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

«Սիրելի բարեկամներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ զբաղեցնում շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնը։ Սա իմ սեփական որոշումն է:

Միշտ երախտապարտ եմ լինելու երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և, ամենակարևորը, մեր ընտանիքին հայրենիք վերադարձնելու համար։ Ռոմանոս Պետրոսյան, հիանալի է աշխատել քեզ հետ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածում:
Շնորհակալ եմ բոլոր միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, բոլոր փորձագետներին։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ աշխատել։

Պետք չէ քաղաքական երանգավորում վերագրել այս ամենին, դա տգեղ է։ Այդպիսի բան չկա! Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարող են և պետք է ծառայեն իրենց երկրին՝ անկախ քաղաքական իրավիճակից, պաշտոնից և այլն, հատկապես այս վճռորոշ պահին»,֊գրել է Մազմանյանը՝ իր թիմակիցներին ներկայացնելով աշխատել շարունակելու՝ տասնյակից ավելի կետերից բաղկացած իր պատճառները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ