Ասում եք Ալիե՛ւ, Ղարաբաղ չենք տա Ձեզ, բա ժամանակին ֆրոնտից ինչի՞ փախաք, ինչի՞ տվեցիք. ամոթ է, հայրենիքը մի օր պատժելու է Ձեզ, ա՛յ անհայրենիքներ. Կորյուն Ղումաշյան
ՀասարակությունՓողոցային պայքարի, պատերազմից փախածների, ԱԺ-ում իրար վրա ցեխ շպրտողներին մասին «Իրավունքը» զրուցել է «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանի, հետ, ով պատերազմի առաջին իսկ օրը` իր Տղաների հետ մեկնել ռազմի դաշտ:
-Պարոն Ղումաշյան, ի՞նչ եք կարծոևմ ազնիվ են արդյոք այսօր փողոցային դիմադրություններ կազմակերպող լիդերները հասարակության հետ:
-Հայատանում ազնվության մասին խոսելը ամոթ է, գոնե վերջին չորս տարիներին ազնվություն տերմինը առհասարակ «բռնաբարվել է»: Ազնիվ չեն նաեւ էսօր փողոց դուրս եկած, պիկտներ անող, որովհետեւ հայևենիքը չեն սիրում վաստակելով, պաշտոնի հեռահար նպատաներ ունենալով: Հայրենիք սիրելու համար չեն ասում` ինձ փող տվեք գամ Ձեր կողքը կանգնեմ պայքարեմ, փող տվեք կարենամ հասնեմ Ձեր պայքարին, բայց ցավոք էս ենք մենք, էս ա հայ ազգի մի ստվար զանգվածի, ցավոք, նկարագիրը: Հայրենիքը կամ սիրում են կամ չէ, հայրենքի համար պետք է տաս, ոչ թե սպասես, պետք է նվիրված լինես: Չի կարելի ինչ-որ ժամանակ արածը, դրածը հայրենիքին երեսով տաս, էդ չի հայրենասիրությունը: Ես ամոթ եմ զգում այսօր իմ հայրենիքի առաջ, ամաչում եմ, որ երեսուն տարիներին ու մինչ էս պահը ինչքան կարեցան, ով կարացավ մեր հաղթանակաները ջրեցին, փողով, շահից ելնելով ծախեցին: Էս պատերազմում էլ կյանքս ուզեցի տամ, ես մեղավոր չեմ, որ կենդանի մնացի ֆիզիկապես: Ես ամաչում եմ իմ թոռներից, որ սենց երկրի ենք ժառանգելու իրանց:
-Պարոն Ղումաշյան, փողոցային պայքարին միացել են նաեւ ներկա իշխանությունների նախկին պաշտոնյանները, փորձելով սրբագրել իրենց: Սրան ի՞նչ կասեք:
-Լավ հարց էր, հարցին հարցով պատասխանեմ, բա որ էն ժամանակ իրանք նախարար էին, ովքեր ձերբակալվեցին էսօրվա իրանց դավաճաններից, մոռացել են իրենք... էսօր մեղա Աստծո ասելով հո չի: Կամ, ովքեր որ էսօր կանգնել հայրենիքից, Արցախից են խոսում` բա խի հայրենիքի համար տեղը եկած տեղը չի կռվում, պաշտոնակռիվ է ընդամենը: Հլը, լավ նայեք էդ փողոց դուրս եկած` ( շարքային քաղաքացիներին նկատի չունեմ. -Կ.Ղ. ) մարդկանց կենսագրականները, ու դրանց նմաններն էլ հայրենիք սիրող, էն կռված տղերքն էլ հա՞: Բա ուր էին իրանք, երբ հայրենիքին պետք էին, չեմ ուզում անուններ տալ, թե ովքեր ու ոնց փախան կռվի ժամանակ: Ամոթ է, հայրենիքի հետ չի կարելի խաղաղալ, հայրենիքը մի օր պատժելու է Ձեզ` այ անհայրենիքներ:
Ասում եք ընդդիմություն ենք, ի՞նչ ըննդիմություն եք, էն որ Ազգային ժողովում իրար երեսի մո՞ւռ եք շպրտում, փոխարեն ազգային ծրագրերից խոսեք, բա մեկդ ասեք էդ ինչերո՞վ եք հայրենիք փրկելու: Ասում եք Ալիեւ, մենք Ղարաբաղ չենք տա Ձեզ, բա խի տվեցիք, բա ժամանակին կռվեիք հետները, ոչ թե ֆրոնտը թողնեիք ու քիթ բերնի փախնեիք, թե՞ կյանքը թանկ բաներ, քան հայրենիքը:
-Փաստորեն ազինվ մարդ չի մնացել:
-Կան, շատ մարդիկ կան, ովքեր գլուխները կախ աշխատում են, բայց չեն գալիս փողոցային երթերին, որովհետեւ չկա օրակարգ, չկա ասելիք ժողովրդին:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
