ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համազգային շարժումը սեփականաշնորհվեց մի խմբակի կողմից, նրանք դավաճանեցին իրենց խոստումներին եւ հեղափոխության արժեքներին. Րաֆֆի Հովհաննիսյան
Թեմա2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը առաջինը ողջունողներից Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր դուրս է եկել փողոցային պայքարի` պահանջելով նույն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչ փոխվեց վերջինիս մոտ, որ հիմա դուրս է եկել եւ, ինչպես ինքներ ժամանակին ասում` նախկինների հետ պայքարում է Փաշինյանի իշխանության դեմ այս եւ այլ հարցերի պատասխաններ «Իրավունքը» փորձել է ստանալ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, ով անդրադառնալով 2018թ.-ի իր իսկ խանդավառությանը ասաց.
- Ոչ միայն ես եմ չորս տարի առաջ ողջունել հեղափոխությունը, այլ դա ամբողջ հայ ազգի ոգու պոռթկումներ, բայց մենք տեսանք, որ տարիների ընթացքում այդ համազգային շարժումը սեփականաշնորհվեց մի խմբակի կողմից եւ նրանք իրենք ողջ թիմով դավաճանեցին իրենց խոստումներին եւ հեղափոխության արժեքներին:
-Պարոն Հովհաննիսյանմ Դուք անձամբ ճանաչում էիք Նիկոլ Փաշինյանին, չէի՞ք կարող կանխատեսել այս ամենը դեռ 2018թվականին:
-Գիտեք, ամեն մեկը ունի իր հետագիծը, բայց ժողուրդը հույս էր կապում, թե 2018թվականին ունեցած վստահությունը երբեք չի մխսվի, մարդիկ ու ես հավատում էինք, որ Արցախը կճանաչվի, ժողովրդավարկան արժեքները կսկսեն գործել: Բայց դա չեղավ ո՛չ արտաքին, ո՛չ ներքին դաշտերում: Ավելին, կուսակցապետության դեմ պայքարող Փաշինյանը կուսակակցականացրեց ողջ կառավարական համակարգը, շարունակվեց քաղբանտարկյալների ավանդույթը, այսինքն այդ մարդիկ, ովքեր գալիս էին ժողովրդավարական չափանիշներով, խոստանում էին սեր ու համերաշխություն, այսօր ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդներից: Դրա համար, իհարկե, մեծ ցավ եմ ապրոում, որ նրանք հեռացան իրենց իսկ դավանած արժեքներից:
-Փորձե՞լ եք այս ընթացքում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ:
-Ոչ, այն բանից հետո, երբ 2018թվականին ակնհայտ դարձավ, որ ոչ մի հեղափոխության ջատագովներ էլ չեն եկել իշխանության, արդեն ակհայտ էր, որ ես նման ցանկություն չէի կարող ունենալ:
-Պարոն Հովհաննիսյան, Դուք այսօր դուրս եք եկել փողոց եւ պայքարում եք իշխանությունների դեմ, Դուք Ձեզ տեսնում եք այս շարժման լիդեր, ի վերջո ինչպես եք տեսնում փրկության ապագան` կմանրամասնե՞ք:
-Գիտեք, այս պայքարում պետք է վայր դրվեն բոլոր կուսակցական դրոշակները, յուրաքանչյուրը իրեն պետք է տեսնի, որպես շարքային զինվոր, որպես քաղաքացի, ով կարող է փրկել երկիրը: Որովհետեւ, եթե այս շարժման առաջնորդներն էլ հետեւեն այս իշխանությունների օրինակին եւ իրենց տեսնեն, որպես պստիկ բռնապետիկներ, ապա հավատացեք, որ այս շարժումը հաջողությամբ չի պսակվի: Այսօր նժարի վրա է դրված մեր պետականությունը, ուստի ժողովուրդը պետք է դուրս գա իր պաշտոնակռիվից եւ պայքարի հանուն պետականության պահպանման: Այսքանը:
