Ընդդիմությունն առայժմ մտքում չպետք է ունենա իշխանության մասին հարց. Իշխանյան
Միջազգային«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԻ կարծիքով` հնարավոր իշխանափոխության դեպքում` նոր իշխանությունը երբեք չպետք է ասի` «բա ինչ անեինք, վիճակն այնպիսին էր, որ մենք չէինք կարող ինչ-որ բան փոխել»:
– Այդ նույն բանն է ասում այսօրվա վարչապետ կոչեցյալը: Հավաքական ընդդիմությունը շատ հստակ պետք է ասի, որ հնարավոր իշխանափոխության դեպքում իրենք այս, այս եւ այս հարցերում երբեւէ զիջման չեն գնալու: Եվ, թերեւս, ամենակարեւորը` ընդդիմությունն առայժմ մտքում չպետք է ունենա իշխանության մասին հարց: Անհրաժեշտ է առաջին հերթին իշխանափոխություն, հետո` վերկուսակցական մի մարմին, գաղափարական հստակ ծրագիր, որը կներկայացվի հասարակությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
