⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Չկա ոստիկանական կամ այլ ուժեր, որոնք կարող են ժողովրդի պոռթկումը կանգնեցնել. Վանեցյան

Միջազգային

Ըստ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ` ազգն արթնացել է, եւ մարդիկ գիտակցում են, որ պետք է «քշել այս իշխանություններին»։

– Մեր երթերին, ակցիաներին շատ մեծ թվով մարդիկ են մասնակցում, վարորդները գրեթե 100 տոկոսով ողջունում են երթի մասնակիցներին` իրենց ազդանշաններով, նաեւ պատշգամբներից էին մեր քաղաքացիները ձեռքով անում: Այսօր եւ առաջիկա օրերին ամեն օր ժամը` 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում: 

– Ի՞նչ կասեք ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի մասին:

– Հորդորում եմ ոստիկանությանը մնալ իրենց լիազորությունների շրջանակներում: Որոշակի կոպտություն եղել է, եղել են ուժի կիրառման դեպքեր, հարվածել են նաեւ ցուցարարներին։ Հույս ունեմ` ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը եւ չի գնա սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը։ Չկա ոստիկանական կամ այլ ուժեր, որոնք կարող են ժողովրդի պոռթկումը կանգնեցել, անհնարին է։

– Իշխանությունը փորձում է հանրության մեջ «ներարկել», թե ընդդիմության արկածախնդրությունը կարող է բերել նոր պատերազմի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս թեզին:

– Ստում են հերթական անգամ եւ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը: Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության: Պատերազմը հիմա էլ շարունակվում է, օրերս ունեցանք եւս մեկ գերի` ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին: Պատերազմ լինելու դեպքում` մենք ունակ ենք կանխել այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ