Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Միջազգային

ԴԵՄՈՆԻԶԱՑԻԱ

Ըստ անտրոպոլոգների` Հայաստանի օրվա իշխանությունները այնքան են դեգրադացվել, որ վերածվել են մեկ հետույքով եռագլուխ հրեշի:

* * *

ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԲԱՅԴԵՆԸ` ՄԱԿՐՈՆԻՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆՍ  ՆՐԱ ԶԱՆԳԻՆ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Էս ինչ զուլում աշխարհ ա, զանգահարում ես  նորընտիր նախագահ Մակրոնին, բայց հեռախոսին պատասխանում է լուսահոգի Ժակ Շիրակը:

* * *

ՔՊ-Ի ՀՊԱՐՏԻՑ ՄՆԱՑ ՊԱՐՏԸ

Նիկոլի հայտարարած պողպատյա մանդատը գցեցին շան առաջ, նույնիսկ չհոտոտեց:

* * *

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ԵԽԽՎ-ՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ՝ ՀԱՅԵՐԻՆ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՍԻՄՎՈԼ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԵԼՈՒՅԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բա որ ասում էինք թուրքերի գառան դիմակի տակ գորշ գայլեր են թաքնված...

* * *

ՆՈՐՕՐՅԱ ՀԵՔԻԱԹ

Ըստ հեքիաթագիրների, եթե Շառլ Պերոյի Կարմիր գլխարկին հաջողվեց իրեն ու տատիկին գայլից ազատել, ապա Նիկոլի կարմիրբերետավորները հաստատ գորշ գայլերի բաժին են դառնալու:

* * *

ՊԱՐԱԴՈՔՍ

(ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մենակ Հայաստանում կարող է իշխանություններից դժգոհ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակը փակի:

* * *

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

(ԵՐԵՎԱՆԻ ՁՈՐԻ ԱՂԲԸ ՌՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ռուսների` Երեւանի ձորը աղբից մաքրելուց հետո մեզ մնում է քաղաքական դաշտի աղբն էլ մաքրենք, ու ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ