Մայիսի1-ին հրավիրում ենք երթի, իսկ մինչ այդ մասնակցելու ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը. ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
ՀասարակությունՀայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Մայիսի 1-ը Խորհրդային Միությունում, նաև Խորհրդային Հայաստանում հիմնական տոներից մեկն էր: Օրն իսկապես համարվում էր աշխատանքի և խաղաղության տոն, որի զգացողությունն ունեին գրեթե բոլոր աշխատավորները: Հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում էին շքերթներ, համագումարներ, այլ միջոցառումներ: Խորհրդային մամուլի գլխավոր էջերում տոնի լուսաբանմանը նվիրված տարբեր հոդվածներ էին գրվում:
Այս տարի եւս միջոցառումների պակաս չի լինում, օրինակ «Իրավունքին» տեղեկացրեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը մայիսի մեկին` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը նախատեսվում է երթ: Մասնավորապես, պարոն Ղազարյանի խոսքերով.
-Երթը արտոնված է, այն մեկնարկելու է Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայքից Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան խաչմերուկ, ապա Զաքյան խաչմերուկով մինչեւ Ռուսաստանի դաշնության դեսպանատուն: Երթին մասնակցելու համար հրավիրել ենք նաեւ իսկապես ռուսամետ ուժերին, ինչպիսինն է օրինակ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը` իդեմս շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանի:
Երթը բացի օրվա խորհրդին նվիրված, ունի նաեւ աջակցող բնույթ, ի աջակցություն ՌԴ-ի, մասնավորապես` նացիզմի եւ ֆաշիզմի դեմ ՌԴ-ի կողմից տարվող:
Ամփոփելով խոսքը Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարը նկատում է նաեւ.
-Մինչ այդ տեղեկացնեմ նաեւ, որ ինքներս էլ` Կոմունիստական կուսակցության կազմով մասնակցելու ենք արպիլի 30-ին Երեւանում կազմակերպված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
