2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

ԶԱՐՄԱՆՔ

Վերլուծություն

Այսպես կոչված ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ զարմանալի դաժանություն է դրսեւորում քաղաքացիական անհնազանդության մասնակից երիտասարդների նկատմամբ, եւ հատկապես աչքի են ընկնում քաղաքացիական հագուստով «ոստիկանները»: Հատկապես այդ վերջինների վարքագիծը տեսանյութերով դիտելիս գալիս ես եզրակացության, որ անկախ ազգանունից` սրանք ազգությամբ հայ չեն կարող լինել: Եվ, ի դեպ, բերման ենթարկվածների մեկ երրորդն ունեն մարմնական վնասվածքներ... Դրա առնչությամբ շնորհակալ գործ է արել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով, հրապարակելով այդ ենիչերիների լուսանկարները, գրել է. «Քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք բռնություն էին գործադրում երիտասարդների նկատմամբ: Նշված անձանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում եմ գրել կամ ինձ, կամ Անտիֆեյքին: Այս լուսանկարները տարածել հնարավորինս շատ»: Երեկոյան էլ Սամսոնյանը տեղեկացրեց, որ բոլորի անունները հայտնի են եւ հրապարակվելու են: Եվ իրոք, սրանց վայրագությունը չեզոքացնելու արդյունավետ ձեւը թերեւս դա է` հրապարակայնացնել, որպեսզի քաղաքացիները սրանց ենթարկեն սոցիալական բոյկոտի, սրանք անգամ բարեւ տվող չունենան:

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է անում ոստիկաններին սթափվել, չխանգարել Հայրենիքի ազատագրմանը թուրքի կամակատարներից: Սակայն զարմանալի է, մի՞թե կարելի է հուսալ, որ կոլաբորանտներին ծառայողները կարող են սթափվել, չէ՞ որ իրենք էլ են կոլաբորանտ: Այդ պարսավելի վարքագծի առնչությամբ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ իրավացիորեն նկատում է. «Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»: Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է` հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում: Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ: Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ` կույր աթոռապաշտությունը: Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ: Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը: Մարդ մի անգամ է ապրում…»: Այո՛, մարդ մի անգամ է ապրում, բայց մի՞թե հոժարակամ եւ պատրաստակամ ստրուկին կարելի է մարդ համարել, իսկ նրա ապրածը` կյանք:

Այս երկուշաբթվանից սոցցանցերում լայնորեն տարածվել է #SIKOL #ՍԻԿՈԼ հեշթեգը, որը զարմանալիորեն ակտիվ քննարկման առարկա է դարձել: Անշուշտ, որոշակի երկիմաստություն պարունակում է, սակայն «հայհոյանքի օրենքով» մատնագրեր գրողներին առաջարկում եմ չոգեւորվել եւ իզուր տեղը չբազմապատկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի աշխատանքը, ով առանց այդ էլ ամբողջ օրը դատարաններում է «ծանր վիրավորանքի» գործերով: Բացատրեմ, թե ինչ է նշանակում` դա այս նկարի վրա պատկերվածի, #StopՆիկոլ կարգախոսի կրճատ տարբերակն է: Ի դեպ լավ խորհրդանիշ է` ենթակա օգտագործելու համացանցում եւ առօրյա կյանքում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված