Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Միջազգային

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(ԻՐԱՎԱՊԱՀ ԹԵՎԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՎՐԱ ԲՈՉԿԱ ԳԼՈՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հակակոռուպցիոն կենտրոնից հայտնում են, որ գլխավոր դատախազի վրա կարող են բոչկա գլորել, կարող են եւ չգլորել:

* * *

ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Մի զինվորիդ որ կրակում են, երկրորդին դեմ տուր:

* * *

ՍԿՍՎԵԼ Ա

Ըստ մաշկավեներական հիվանդանոցի, ընդդիմությունը հայտարարել է, որ Նիկոլի կրիտիկական օրերը սկսվել ա:

* * *

ՅՈ ԵՐԹԱՍ

(ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ` ԻՋԵՎԱՆԻՑ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ուսապարկավորների, ընդդիմությունը Իջեւանից ոտքով գալիս է Երեւան, որ էշի վրա նստեցնեն Նիկոլին, հետ քշեն Իջեւան:

* * *

ՍԵՐԸ ՍՈՒՏ Ա...

Ըստ սեռական ռեֆորմների համաշխարհային կազմակերպության՝ հայտնի է, որ սերը աթարին էլ է կպնում, բայց ՔՊ-ականներին չի կպնում:

* * *

ОЧЕВИДНОЕ - НЕВЕРОЯТНОЕ

(«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՎ Ա, ՈՐ ԻՆՁ ԳԵՆԵՐԱԼ ՏԱՐ, ՈՎ ԷԼ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵՐ, ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ԻՆՁ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՉՈՒՄ ՏԱԼ». ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ)

– Աղաչանք արեց, ընկավ ոտքերս` գեներալ դարձիր ու գլխիս տերը...

* * *

ԴԱՍԱԿԱՆ ԼԱԿԵՅԸ

(ԼՈՌԵՑԻՆԵՐԸ` ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, ՆԻԿՈԼԻ ՀԱՏՈՒԿ ԴԵՍՊԱՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ամո՛թ քեզ Էդմոն, թուք ու նախատինք,

Մի անունդ հիշիր, մի բոյիդ մտիկ...

* * *

ԼԻԿԿԱՅԱՆԻ ՄԱՏԵՐԻԱԼԸ

(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒՀՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ղեկավարդ ունի՞, որ դու ունենաս:

* * *

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

(ՆԻԿՈԼԻ` «ՉԵՆՔ ԴԱՎԱՃԱՆԵԼ, ՈՒՂՂԱԿԻ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Փաստորեն, Հուդան էլ դավաճան չէ, այլ ուղղակի սխալվել է:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ