Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց Ամեն օր մի քյալակա խաղում գլխներիս․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը «Փաստ». Արտահերթ ընտրությունների սպառնալիքը

Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմամափակող օրենքը կփոխվի․ «Ժողովուրդ»

Հայտարարություններ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:

Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ