Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց Ամեն օր մի քյալակա խաղում գլխներիս․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը «Փաստ». Արտահերթ ընտրությունների սպառնալիքը

Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. ով է նրան փոխարինելու ԱԺ-ում․ «Հրապարակ»

Հայտարարություններ

«Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության եւ, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս եւ մի քանի անգամ հայտարարել է, թե այլեւս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․

«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլեւս ինչով պետք է զբաղվեմ»:

Երկու դեպքում էլ` ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը «հարուստ» անցյալ ունի` իշխանամերձ մատույցներում, ընտրությունների եւ անգամ բիզնես գործունեության ոլորտում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ