Մենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալ Մակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը Պեն Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար. Պետրոս Ղազարյանի խոստովանությունը Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում Երևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշար Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Փաշինյանի մերձավորները թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը․ գրում է hetq.am-ը։

Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը

Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից:

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:

Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ:

Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ:

Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ:

Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է:

2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով:

Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը:

2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:

Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը   

Հրաչյա Հակոբյանը մոր՝  Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում:

ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է:

Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը

Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը):

Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։






Մենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար. Պետրոս Ղազարյանի խոստովանությունըԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top