⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Պուտին. կանխվել է հայտնի հեռուստալրագրողի սպանությունը

Բամբասանք

Այսօր առավոտյան ԱԴԾ-ն կանխել է ռուս հայտնի հեռուստալրագրողի դեմ մահափորձը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կոլեգիայում։

«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի լրագրողի վրա հարձակումն ու սպանությունը։

Իհարկե, հիմա դա կհերքեն, բայց փաստերն ու ապացույցները անհերքելի են։ Անցել են ահաբեկչությունների: Մեր լրագրողների սպանությունները նախապատրաստելուն:

Նշենք, որ ազգանունով գիտենք կուրատորներին՝ արեւմտյան ծառայություններից: Առաջին հերթին, իհարկե, ԱՄՆ ԿՀՎ-ից, ովքեր աշխատում են Ուկրաինայի անվտանգության մարմինների հետ։ Ըստ ամենայնի, նրանք են նման խորհուրդներ տալիս:

Ահա եւ ձեզ լրագրողների իրավունքների, տեղեկատվության տարածման, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունք»,- ընդգծել է Պուտինը։

Իր հերթին ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է կանխված հարձակման մանրամասները։

«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ միասին ձերբակալել է Ռուսաստանում արգելված «Նացիոնալ-Սոցիալիզմ/Սպիտակ ուժ» նեոնացիստական ​​ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների՝ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր Ուկրաինայի Անվտանգության ծառայության հանձնարարությամբ ծրագրել են հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,- հայտնել են ԱԴԾ-ից։

Հանցավոր խմբի անդամներն արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Վ.Սոլովյովի ծրագրված սպանությունից հետո նրանք ակնկալում էին թաքնվել արտասահմանում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ