Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Ապրիլի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ

Հանդիպում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ