⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ինչ է նշաձողը. Սերժ Սարգսյան

Միջազգային

Հանրապետության հրապարակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին` արդյո՞ք նրա ներկայությունը չի քաղաքականացնում ջահերով երթը, ասել է․ «Այսինքն՝ ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ։ Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ մի բան։ Ըստ իս՝ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին պետք է լինի քաղաքացի»։

Հարցին, թե ճի՞շտ է Փաշինյանի այն պնդումը, որ երրորդ նախագահի իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից», Սարգսյանը բացասական պատասխանել է տվել։

«Ի՞նչ է նշանակում դա։ Ոտքի վրա չեմ ուզում պատասխանել այդ հարցին, բայց այդուհանդերձ Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսեր։ Բայց արդյո՞ք դա այնպիսի փաստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվեր մեզ մեր նպատակներից։ Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ինչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել»,- ասել է նա: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ