Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

«Էմիսարներին» են մեջտեղ գցել. «Փաստ»

Զարկերակ

«Փաստ» օրաթերթը գրում է․  «Ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը անժամկետ նստացույց է հայտարարել և բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են հրապարակ, միացել, իրենց աջակցությունը հայտնել տեղի ունեցող գործընթացին։ Երեկ էլ ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ ապրիլի 25-ից սկսում են ապակենտրոն և ցանցային պայքար, ամբողջ Հայաստանով կլինեն անդադար բողոքի ակցիաներ և այլ գործողություններ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը, ինչպես նաև գնալով առավել հստակ դարձող կոնսոլիդացիան՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության, որը փաստացի իրականություն է դարձնում «կոնսենսուս մինուս Նիկոլ» թեզը, լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում: Ի մասնավորի, մենք տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր «էմիսարներ» այս օրերին փորձում են տարբեր ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու ակտիվիստների հետ պահել ներկայումս ընթացող և առաջիկայում սպասվող ակցիաներին մասնակցելուց։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ միջնորդները հիմնականում փորձել են համոզել այնպիսի պնդումներով, թե «առաջիկայում այս ալիքը մարելու է», «իզուր դառնալու եք թիրախի առարկա» ու համանման այլ մանիպուլ յացիաներով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ «հիշեցրել» են, թե պետական համակարգում աշխատող հարազատներ ունեն, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը և այլն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23.04.22թ համարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ