⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Թուրք նախարարը խոսում է Հունաստանի հետ խաղաղության մասին՝ լայնածավալ զորավարժությունների ֆոնին

Ներքաղաքական

Թուրքիան ձգտում է լուծել իր տարաձայնությունները հարեւան Հունաստանի հետ «խաղաղ միջոցներով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով Էգեյան, Միջերկրական եւ Սեւ ծովերում անցկացվող զորավարժությունների ժամանակ, որոնցում ներգրավված են 122 նավ եւ 41 ինքնաթիռ, հաղորդում է Ahval-ը։

«Թուրքիան հույս ունի խնդիրները լուծել երկխոսության միջոցով, բայց Աթենքը չափազանց դանդաղ է գործում, եւ Թուրքիան նրանցից ավելի շատ ակտիվություն է ակնկալում»,-ասել է նա։ 

«Մենք հարգում ենք միջազգային իրավունքը Հունաստանի հետ հարաբերություններում եւ միշտ հանդես ենք գալիս բարիդրացիական հարաբերությունների օգտին»,-նշել է նա՝ հավելելով, որ որոշ հույն պաշտոնյաների «սադրիչ գործողություններն ու հռետորաբանությունը» բացասաբար են անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ