Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին «Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին Ինչ է հայտարարագրել Փաշինյանը «ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Թրամփը գաղտագողի «մտել» է Սի Ցզինպինի թղթապանակը եւ ֆիքսվել տեսախցիկի կողմից (Տեսանյութ) Ռուսաստանում բանտարկյալների թիվն առաջին անգամ նվազել է 300 000 մարդուց Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել Ուշադրություն. երթևեկության սահմանափակումներ Երևանի կենտրոնում՝

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ`ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ, ՌԵԺԻՍՈՐ ԵՎ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԲԱՐԵԿԱՄ

Մշակութային

«Իրավունք» թերթի և կայքի ընթերցողների կողմից  2021թ. ակտիվ գործունեության շնորհիվ  լավագույն բեմադրիչ, ռեժիսոր և «Իրավունքի» բարեկամ է ճանաչվել ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:  Այս առիթով զրուցեցինք նրա հետ:

-Պարոն Ղազանչյան, եթե ամփոփենք 2021թվականը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում …

- 2021թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը բեղմնավոր աշխատեց: Մենք վեց նոր ներկայացումներ ունեցանք: Բացեցինք նոր թատերասրահ, որը կրեց Երվանդ Ղազանչյանի անունը: Ինչո՞ւ Երվանդ Ղազանչյանի անունը, որովհետև դա թատերասրահ դարձավ իր օրոք:  Եվ անցյալ տարի մայիս ամսին Ռաձինսկու «Ներոն և Սենեկա» ստեղծագործության բեմադրությամբ մենք բացեցինք դահլիճը: Երկրորդ՝ պրեմիերան այդ դահլիճում  «Մոլորվածներն»էր/ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում Մոլորվածները» պիեսի/  և բոլորովին վերջերս ունեցավ արդեն երրորդ պրեմիերան` «Արքան հրապարակում»/ըստ Ա. Բլոկի/: Հիմա երկու երիտասարդ բեմադրիչներ այդ դահլիճի համար անում են ներկայացումներ: Հուսով եմ, որ մինչև մայիս այդ ներկայացումներն արդեն կկայանան, պրեմիերան տեղի կունենա:  Թատրոնը բավական ծանրաբեռնված աշխատեց ինչն անում է նաև այս տարվա սկզբից…Այս պահին զուգահեռ վեց նոր ներկայացման փորձեր ենք անում: Նաև վերականգնում ենք մի քանի ներկայացումներ, որոնք որոշ ժամանակ չէինք խաղում, որովհետև առաջատար դերասաններից երեքը արտասահման մեկնեցին: Մի դեպքում մշտական բնակության, մյուս դեպքում` աշխատելու, նկարահանվելու համար:  Այնպես որ աշխատանքները շատ են և խումբը ծանրաբեռնված է աշխատում: Նաև մի ուրախալի իրադարձություն եղավ: Վերջապես այս տարի կառավարության որոշմամբ մեր լուսաձայնային տեխնիկան ամբողջությամբ կվերազինվի ժամանակակից տեխնիկայով: Երկար տարիներ այդ հարցը բաց էր մնում: Նույնիսկ Լինսի հիմնադրամով երբ որ ժամանակին վերանորոգվեցին   թատրոնները Պարոնյան թատրոնը դուրս մնաց այդ ծրագրից: Հետո թատրոներ կան, որտեղ երկու երեք անգամ են այդ տեխնիկան փոխել, իսկ Պարոնյան թատրոնը միշտ խորթ զավակի պես մնում էր անտեսված: Վերջապես մեր երազանքն իրականացավ և 1950-1960-ական թվականների իր դարը վաղուց ապրած ձայնալուսային տեխնիկան պետք է փոխարինվի նորագույնով:

-QR-կոդերի մասին ի՞նչ կասեք:

-Իմ կարծիքը շատ հակասական է: Մի կողմից ես գտնում եմ, որ դա անհրաժեշտ է, որպեսզի ինչ որ ձևով մենք վարակի ընթացքը դադարեցնենք: Միայն չեմ հասկանում, թե ինչու նույնը չի արվում տրանսպորտում, սուպերմարկետներում: Մանավանդ ես կարծում եմ, որ վարակի հիմնական տարածման աղբյուրը սուպերմարկետներն են: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհն է դրան դիմում: Եվրոպայում երկրներ կան, որ ավելի խստացված ռեժիմի են անցել: Եվ կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ կկրի: Ամեն դեպքում ես ինքս պատվաստվել եմ և գտնում եմ, որ դա անհրաժեշտություն է…

-ՀԹԳՄ այս տարի ի՞նչ նոր ծրագրեր  ունի:

-Այս պահին մեր գլխավոր ներուժը ուղղված է թատրոնի միջազգային օրվա տոնակատարությանը և «Արտավազդ» մրցանակաբաշխությանը՝ որը ինչպես ամեն տարի կկայանա մարտի 27-ին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՋերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկովնչ է հայտարարագրել Սուրեն ՊապիկյանըԱրամ Դանիելյանը մեղադրվում է հողեր օտարելու մեջ«Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխինՓաշինյանի թիկնապահները Էջմիածնում իրար ձեռք բռնած՝ «օղակի» մեջ են պահում նրանՓաշինյանը հերքել է «Ուժեղ Հայաստան»-ի պնդումները 300 հազար ադրբեջանցիների մասինԻնչ է հայտարարագրել Փաշինյանը«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Թրամփը գաղտագողի «մտել» է Սի Ցզինպինի թղթապանակը եւ ֆիքսվել տեսախցիկի կողմից (Տեսանյութ) Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ԼավրովՌուսաստանում բանտարկյալների թիվն առաջին անգամ նվազել է 300 000 մարդուց

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված