Ձմեռային Ունիվերսիադա. Սերգեյ Միքայելյանը՝ բրոնզե մեդալակիր
Արխիվ 16-20Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող Ուսանողական ձմեռային խաղերում: Այս մեդալն առաջինն էր Հայաստանի համար այս մարզաձեւում: Հետապնդման մրցումների 10 կմ ազատ ոճում Միքայելյանը գրանցեց 27 րոպե 04.5 վարկյան արդյունք: Նա 52 վայրկանով հետ է մնացել ոսկե մեդալ նվաճած ռուս Դմիտրի Ռոստովցեւից: Ունիվերսիադայի 10 կմ դասական ոճում Սերգեյ Միքայելյանը գրավել էր չորրորդ տեղը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
