Պուտինը քննարկումներ է ունեցել Մերկելի եւ Օլանդի հետ
Արխիվ 16-20
ՌԴ նախագահ Վլադինիր Պուտինը հեռախոսային քննարկումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ: Ըստ Կրեմլի պաշտոնական տեղեկատվության, քննարկումները հիմնականում վերաբերել են ուկրաինա-դոնբասյան ճգնաժամին եւ դրա կարգավորմանը միտված մինսկյան համաձայնագրի կատարման ընթացքին: Բայց, հաշվի առնելով Եվրամիության փլուզման հետ կապված օրերս Թրամփի հրապարակային կանխատեսումները, փորձագետներն ՌԴ-ի հետ գերմանո-ֆրանսիական նման քննարկումները համարում են սպասված, նաեւ ենթադրելով, որ դրանց ընթացքում ԵՄ-ի հետ կապված այդ հարցերը եւս պետք է, որ լրջորեն քննարկված լինի: Ավելին, որ Գերանիան եւ Ֆրանսիան ուկրաինական խնդրին արդեն կսկսի մոտենալ հենց Թրամփի «պայթեցրած ռումբի» տրամաբանությունից ելնելով:
Վարդինե Սարգսյան