Բացվել է «Ալյանս» կուսակցության Գյումրիի Վարդանանց երկրորդ տարածքային կառույցի գրասենյակը
ԹեմաԳյումրի քաղաքում Մուսայելյան 79/4 հասցեում բացվել է «Ալյանս» կուսակցության Գյումրիի Վարդանանց երկրորդ տարածքային կառույցի գրասենյակը։ Այն համակարգելու է տվյալ բնակավայրի եւ մերձակա հատվածների կուսակցության անդամների եւ համակիրների գործունեությունը։
Կուսակցության երեւանյան գրասենյակից տեղեկացրեցին, որ անդամագրությունը բավականին ակտիվ իրականացվում է նաեւ օնլայն www.alyans.am կայքի միջոցով, որից հետո մարզերի բնակիչների տվյալները փոխանցվում են նաեւ տարածքային կառույցներին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
